Եթե գերիներին հանձնել են, նշանակում է՝ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի. Քոչարյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանցի երկու գերիները անմիջապես վերադարձվել ադրբեջանական կողմին։

Քոչարյանը հայտարարեց՝ օրեր առաջ երկու ադրբեջանցիներին գերեվարելու փաստը զսպող գործիք է Ադրբեջանի՝ նմանատիպ հետագա ցանկությունների համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Պատգամավորի խոսքով՝ գերիների խնդիրն անպայման լուծվելու է։

«Գերիները բոլորը բոլորի հետ պետք է փոխանակվեն։ Փոխանակման պրոցեսի մանրուքներին ես տեղյակ չեմ, բայց եթե գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է այդտեղ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի կողմից Թուրքիայի հետ բանակցություններում որպես բանախոս Ռուբեն Ռուբինյանին ընտրելու որոշման մասին՝ Քոչարյանը շեշտեց՝ Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնպես պետք է լինի, որ ձեզ մոտ հարց չառաջանա՝ մեր բանագնացը պատրա՞ստ է, թե՞ ոչ: Երբ հարցեր եք տալիս, դուք կասկածում եք, որ բանագնացը կարող է հաջողություններ արձանագրել»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ պատրա՞ստ է ինքը գնալ Թուրքիա, և արդյոք ընդունելի՞ է Քոչարյանի համար հարաբերությունների կարգավորումը, իշխանական պատգամավորն ասաց. «Կասկածո՞ւմ եք իմ պատրաստակամության վրա։ Իմ կենսագրությունը, եթե կարդաք, կտեսնեք, որ կան պաշտոնյաներ, որ որևէ վտանգի առաջ կանգ չեն առել։ Այդ հարցը ինձ մի տվեք, տվեք հարցը պատրաստողներին՝ պատրա՞ստ են երկրում քիչ խառնակչություն անել»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միտված է տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանմանը և խաղաղության հաստատմանը։

Տպել
1116 դիտում

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է