«Ապրելու երկիր» կուսակցությունը պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման

«Ապրելու երկիր» կուսակցությունը պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման։

Կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ Փարաքար համայնքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

««Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարի ավագանու ընտրություններում հավաքել է 49% ձայն՝ ստանալով 10 մանդատ։ Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստին «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Վալոդյա Գրիգորյանը։

Ավագանու մյուս անդամների կողմից նիստին ձևավորված չեն եղել խմբակցություններ և հնարավորություններ չեն ունեցել առաջարդել համայնքի ղեկավարի թեկնածու, ինչը Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի հստակ պահանջ է։

Արդյունքում Վալոդյա Գրիգորյանի օգտին քվեարկել են 10 կողմ, 0 դեմ, և, համաձայն Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 8-րդ մասի, Վալոդյա Գրիգորյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար։

Այնուհետև ավագանին անցել է օրակարգի հաջորդ հարցերին և ավարտել առաջին նիստը։

Նիստի ավարտից հետո, որին ներկա էին ավագանու բոլոր անդամները, մյուս երկու ուժերի ավագանու անդամները օրենքի կոպիտ խախտումով՝ գերազանգելով իրենց լիազորությունները, «շարունակել են» նիստը, որտեղ կազմակերպել են «նոր քվեարկություն» և «ընտրել» համայնքի ղեկավար։

Այս կապակցությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ ավագանու 11 անդամի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման հիմքով քրեական գործ հարուցելու հարցով։

Հատկանշական է, որ ՔՊ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն այդ նոր «ընտրություններում» ստացել է 0 ձայն՝ ունենալով ավագանու 6 անդամ՝ ներառյալ ինքը՝ թեկնածուն։

Դեկտեմբերի 23-ին օրենքի ուժով իրականացվել է Վալոդյա Գրիգորյանի երդմակալության արարողությունը, որից հետո ոստիկանությունը արգելել է Վալոդյա Գրիգորյանին և ավագանու մյուս անդամներին մուտք գործել համայնքապետարանի շենք։

Այնուհետև երդման արարողությանը հրավիրված քաղաքացիներն իրականացրել են բողոքի ակցիաներ, որի արդյունքում ոստիկանները բացել են համայնքապետարանի մուտքը։

Մյուս կողմը դիմել է դատարան՝ վիճարկելով ավագանու նիստի իրավազորությունը՝ դրանով փաստելով, որ նիստից հետո կազմակերպված նիստը ամբողջովին ապօրինի է եղել, և հրաժարվում են իրենց «հաղթանակից»։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանու առաջին նիստի ընթացքում, անմիջապես դրանից հետո և մինչև այժմ փորձում է իշխանության թեկնածու Դավիթ Մինասյանի հետ քննարկել ստեղծված իրավիճակը և հնարավորինս արագ լուծումներ տալ և միասնական ուժերով օր առաջ լծվել Փարաքար համայնքը զարգացնելու գործին։

Ցավոք, Դավիթ Մինասյանի կողմից մինչև այժմ չկա որևէ արձագանք։

Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում, սակայն հաշվի առնելով, որ նման մթնոլորտում հետագա աշխատանքները չեն ունենալու բարձր արդյունավետություն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, թեև հաղթել է ավագանու ընտրություններում, պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման՝ ակնկալելով մյուս երկու պարտված ուժերի ողջախոհությունը այս հարցում»։

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով:

Այսպիսով, ընտրություններին մասնակցած ուժերից որևէ մեկը չէր կարողացել հաղթահարել ձայների 50 տոկոսից ավելիի շեմը:

Դեկտեմբերի 20-ին՝ ավագանու կայացած առաջին նիստի ժամանակ՝ քվեարկության ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 5 ձայնը տվել էր «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանին, որով նրա ձայները դարձել են 11: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի աշխատանքները համակարգող Կարեն Գրիգորյանն ասել էր, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդմիջման ժամին է ընտրել իր թեկնածուին, որը հակաօրինական է: «Քվեարկությունը եղել է ընդմիջման ժամին։ Դա իրավաչափ չէ»,- ասել էր Գրիգորյանը՝ ընդգծելով՝ իրենք հետո շարունակել են նիստը և առաջադրել թեկնածու, որն էլ ստացել է ձայների մեծամասնությունը՝ 11 քվե։

Այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված իրավիճակ էր ստեղծվել: «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները՝ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ, փակել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ 

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ բերման էր ենթարկվել 7 անձ՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

Տպել
7899 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը