Դատապարտյալների կողմից «Վանաձոր» ՔԿՀ-ի պետին և անվտանգության աշխատակցին կաշառք տալու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատիժ կրելու ընթացքում, արտոնություններ ստանալու նպատակով, մտերիմ հարաբերություններ են հաստատել և կաշառք տալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Քրեակատարողական հիմնարկի պետի և անվտանգության բաժնի աշխատակցի հետ:

Քննությամբ պարզվել է, որ դատապարտյալը, Քրեակատարողական հիմնարկի պետի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար պայմանավորվել է վերջինիս որպես կաշառք յուրաքանչյուր ամիս 500 ԱՄՆ դոլար գումար տալ և խոշոր չափերի կաշառք տալու` իր հանցավոր նպատակն իրականացնելու համար, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելելու հանգամանքն օգտագործելով, 2019թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանցից հավաքագրել է տարբեր չափերի գումարներ, որոնց մի մասը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 1.500 ԱՄՆ դոլար գումարը, պայմանավորվածության համաձայն, Քրեակատարողական հիմնարկի պետին փոխանցելու և հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով, իր մտերիմ անձի միջոցով, փոխանցել է հիմնարկի պետի ընկերոջը, վերջինս էլ՝ հիմնարկի պետին:

Արդյունքում հիշյալ դատապարտյալին և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում տրվել են արտոնություններ՝ քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալներն անարգել դուրս են եկել իրենց խցերից, զբաղվել են թղթախաղով, տեղաշարժվել փակ ռեժիմի գոտում, օգտագործել ալկոհոլ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի որոշ խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև` նույն քրեակատարողական հիմնարկում մեկ այլ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու մեկ այլ դեպք:

Ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների՝ Արարատի մարզի բնակիչը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերել քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակցի հետ կաշառքի դիմաց քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի արգելված իրեր տեղափոխելու հարցում, որից հետո վերջինս հանդիպել է դատապարտյալի կողմից մատնանշած, վերջինիս մտերիմ անձի հետ ու ստացել արգելված իրերը:

Անվտանգության աշխատակիցը, 2018թ. նոյեմբեր ամսվա  տարբեր օրերին ընդգրկված լինելով քրեակատարողական հիմնարկի անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում, արգելված իրերը ծառայակիցներից գաղտնի տեղափոխել է քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին, ինչի դիմաց վերջինս հիշյալ աշխատակցին տվել է  կաշառք, որը նա ստացել է ինչպես կանխիկ, այնպես էլ՝  վճարային համակարգի միջոցով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դատապարտյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ մյուսին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականի նոյեմբերին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քրեակատարողական հիմնարկի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ անվտանգության բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և  308-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ)»:

Տպել
2918 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ