Աշխատողը չի կարող պահանջել քովիդի թեստավորման գումարը, գործատուն էլ կարող է չվճարել. ի վերջո, ի՞նչ է ասում ՍԴ որոշումը

Երեկ Բարձր դատարանը հրապարակեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից ՍԴ-ում վիճարկվող առողջապահության նախարարի հրամանի վերաբերյալ որոշումը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց:

Նախ ասվում էր, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նախարարի որոշումը, ըստ որի՝ աշխատող և չպատվաստված քաղաքացիները պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով ներկայանան աշխատանքի, իսկ եթե դա չանեն ու տևական ժամանակ բացակայեն, ապա գործատուն կարող է վերջինիս աշխատանքից հեռացնել: Ավելի ուշ պարզվեց, որ հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողը՝ իր հաշվին»:

Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ ՍԴ-ը, հակասահմանադրական ճանաչելով «իրականացնում է աշխատողը՝ իր հաշվին» ձևակերպումը, սահմանել է, որ աշխատող քաղաքացու ՊՇՌ հետազոտության գինը կարող է վճարել ցանկացած անձ՝ նրա մերձավորից սկսած՝ մինչև գործատուն, սակայն միայն իր կամքով և հայեցողությամբ. «Այսինքն՝ ցանկացած անձ, որն իր կամքը կհայտնի՝ հոգալու աշխատող քաղաքացու՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ թեստավորման համար գինը: Այս դեպքում, սակայն, չի նշանակում, թե ՍԴ-ն պարտավորեցրել է պետությանը կամ աշխատողի գործատուին հոգալ այդ ծախսը»:

Իսկ եթե գործատուն հրաժարվում է անել դա, ապա աշխատող քաղաքացին չի կարող օրենքով կամ այլ միջոցներով պահանջել ՊՇՌ հետազոտության համար նախատեսված գումարը: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ գործատուն պարտականություն չի ստանձնել՝ իր միջոցներով ապահովելու աշխատող քաղաքացու ՊՇՌ հետազոտությունը:

Նախարարության իրավաբանական ներկայացուցիչը շեշտում է՝ ընդհանուր առմամբ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՊՇՌ հետազոտության և պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու վերաբերյալ՝ նախարարի հրամանը, իսկ հրամանի այդ ձևակերպումը հակասահմանադրական լինելու փաստը նախարարությունն ընդունում է. «ՍԴ-ն միայն արձանագրել է, որ աշխատող քաղաքացին իր հաշվին չէ, որ պետք է ՊՇՌ հետազոտությունն իրականացնի: Այդ հրամանով մեր նպատակն է եղել, որ հասարակությանը իրազեկենք՝ ի տարբերություն պատվաստումային միջոցառումների, որոնք անվճար են, ՊՇՌ հետազոտությունը վճարովի է, իսկ իր միջոցների հաշվի՞ն կներկայացնի, թե՞ այլ անձանց, ապա նախարարությունը որևէ խնդիր չի տեսնում»:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունն արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը՝ աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում: Հետևաբար, ինչպես ՍԴ որոշումը, այնպես էլ դրանից հետո աշխատող քաղաքացիներն աշխատանքի գնալիս պետք է կա՛մ պատվաստվեն, կա՛մ պարբերաբար թեստավորվեն և դա ներկայացնեն իրենց գործատուին։

Ավելի վաղ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով սահմանվել է՝ եթե աշխատակիցը աշխատանքի գնալիս չներկայացնի կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող փաստաթուղթը կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը, ապա աշխատավայր մուտք չգործելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծարել աշխատանքային պայմանագիրը: Ինչպես նաև, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր և չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ:

Մերի Խաչատրյան

Տպել
4400 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է