Քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի Հատկապես կարևոր գործերով քննիչ Գ. Ս.-ն 2021թ. հուլիսի 15-ին վարույթ է ընդունել խմբով բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմտեի լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

Այսպես՝

Նախաքննության ընթացքում նա, գործով ունենալով դեպքի իրադրությունը պատկերող տեսագրությունները, դրանց զննման, ինչպես նաև իր ընկեր Տ. Ա.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքում տեղեկանալով դեպքին վերջինիս մտերիմ անձի՝ Վ. Մ.-ի առնչության մասին, ողջամիտ կասկածներ ունենալով հանցանքի կատարմանը նրա մասնակցության վերաբերյալ, վերջինիցս կաշառք ստանալու նպատակով, թաքցրել է նշված հանգամանքը, այդ կապակցությամբ որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարել, նրան հայտնաբերելու ուղղությամբ հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին գրավոր հանձնարարություն չի տվել:

Արդյունքում տեղի ունեցած խուլիգանության դեպքը չի բացահայտվել, իսկ քրեական գործով վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է: Ցուցաբերված անգործության հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ խաթարվել է հանրային-իրավական պաշտպանության տիրույթում գտնվող արդարադատության շահը, ենթադրյալ հանցանք կատարած անձը խուսափել է քրեական պատասխանատվությունից:

Բացի այդ, քննիչը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերոնշյալ եղանակով ակնհայտ ապօրինի անգործության և քրեական գործով վարույթը այդ հիմքով կասեցնելու համար, իր ընկերոջ՝ Տ. Ա.-ի միջնորդությամբ՝ Վ. Մ.-ից 2021թ. հուլիսի 29-ից մինչև նույն թվականի օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. օգոստոսի 27-ին քննչական բաժնի տարածքում հանդիպել է ընկերոջը և նրա միջոցով ստացել պահանջված կաշառքի գումարը:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար քննիչ Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3֊րդ կետով, վերջինիս մտերիմ, միջնորդ հանդիսացած Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ նշված երեք անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Տպել
767 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ