Հաշված ժամեր հետո կամփոփենք 2021 թվականը և մուտք կգործենք 2022 թվական, որը նոր հորիզոններ կբացի յուրաքանչյուրիս կյանքում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մի շարք քաղաքական և պետական գործիչներ խոսել են 2021 թվականին կատարվածի և 2022-ի ակնկալիքների մասին: Զրուցակիցները նաև իրենց բարեմաղթանքի խոսքերն են հղել մեր երկրին ու ժողովրդին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ինչպես շատերը, այս տարի Ամանորը նշելու է տանը՝ ընտանեկան միջավայրում: Խոսելով անցնող տարվա մասին՝ Բադասյանը նշեց՝ 2021 թվականին հաղթահարել է նոր փորձություններ և գրանցել ձեռքբերումներ. «Իսկ ՊԵԿ համակարգի դեպքում, հաշվի առնելով արձանագրված ցուցանիշները, կարծում եմ՝ լավատեսություն ապագայի նկատմամբ»: Որպես բարեմաղթանք 2022-ի համար՝ Բադասյանը կարևորեց երկրում խաղաղությունը. «Հայ ժողովրդին մաղթում եմ ամենակարևորը՝ խաղաղություն և համատեղ ուժերով կայուն զարգացման նախադրյալների ստեղծում»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես Ամանորն անցկացնելու է ընտանիքի հետ: Նրա խոսքով՝ Նոր տարին իր համար նախևառաջ ընտանեկան տոն է, որն իմաստավորում է կյանքի նոր էջը՝ մարդու համար ամենաթանկ, ամենահարազատ, ամենաանկեղծ ու նվիրական մարդկանց հետ թերթելով՝ սիրո և ընտանեկան ջերմության միջավայրում:

«Ուզում եմ, որ այս Նոր տարվա գալուստը բերի մեր ժողովրդի վերքերի ամոքման, մեջքն ուղղելու, մեր հազարավոր զոհերի նախանշած՝ նվիրական երազանքների ճանապարհով վստահորեն առաջ շարժվելու վստահություն: Մաղթում եմ, որ մեր երեխաներն Ամանորի կախարդանքին շարունակեն սպասել իրենց հայրենիքում, իրենց օջախներում: Թող գերության մեջ մնացած իրենց որդուն, ծնողին, հարազատին սպասող բաց մնացած դռներ այլևս չլինեն, և բարությունը, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության շունչը վերջապես վտարեն մեզնից շատերի սրտերում բույն դրած վհատությունը, արմատախիլ անեն ատելության սերմերը և վերադարձնեն մեզ ազգային միասնականության ոգին»,- մաղթում է ՀՀ գլխավոր դատախազը:

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ևս Ամանորը ընտանեկան միջավայրում նշելու կողմնակիցներից է, քանի որ տոնը համարում է ընտանեկան: 2021-ի մասին խոսելիս էլ Խաչատրյանը նշեց՝ շատ կարևոր տարի էր նոր ձևավորող կոմիտեի շուրջ աշխատանքներ տանելու առումով:

«Հակակոռուպցիոն կոմիտեն կազմավորման առաջին իսկ օրերից արդեն իսկ անցել է բավականին բարդ և լարված աշխատանքային առօրյայի: Նորաստեղծ կառույցն այս ընթացքում հասցրել է ընդլայնել նաև միջազգային գործընկերների շրջանակը՝ նրանց հետ ձևավորելով սերտ համագործակցային միջավայր: Մեծ հույսեր ունեմ, որ 2022-ին կկարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր առջև դրված մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի կոռուպցիայի դեմ պայքարում»,- վստահ է Խաչատրյանը:

Նա «Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողներին գալիք՝ 2022 թվականին մաղթեց առաջընթացի ու ձեռքբերումներով լի տարի.« Թող արդարության ձգտումը դառնա առանցքային յուրաքանչյուրիս վարքագծում, որովհետև միայն համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք կառուցել  արդար ու բարեկեցիկ երկիր»,-ասաց Խաչատրյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ Ամանորը նշելու է հայրական տանը՝ Մարտունիում:

Սանոսյանն արձանագրեց՝ 2021 թվականը լի էր չծրագրած բազմաթիվ գործերով ու մարտահրավերներով. «Մարտահրավերներն ընդունել ենք և դրանց տվել լուծումներ, մի մասը տեղափոխվել է 2022 թվական: Գալիք տարում բազմաթիվ ծրագրեր ունենք իրագործելու, 2021-ի կատարած աշխատանքի կրկնապատիկն իրականացնելու ենք նոր եկող տարում, ինչով պայմանավորված՝ աշխատանքային ծանր տարի կլինի»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս Ամանորը դիմավորելու է տանը: Գալիք 2022 թվականին էլ ցանկանում է, որ երկրում տիրի խաղաղությունը, իսկ քաղաքացիներին առողջապահական գերատեսչության ղեկավարը, բնականաբար, նախ և առաջ, առողջություն է մաղթում:

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, խոսելով ամանորյա տոների մասին, ընդգծեց, որ հունվարի 3-ից անցնելու է գործի. «Թող գալիք տարին հաջողությունների և նվաճումների տարի լինի մեր ժողովրդի և պետության համար։ Բոլորին լավ տրամադրություն և առողջություն եմ մաղթում»:

ԱԺ պատգամավորների դեպքում ևս դիրքորոշումը նույնն է. Արուսյակ Մանավազյանը, Հայկ Սարգսյանն ու Թագուհի Թովմասյանը բոլորի նման նախընտրում են Նոր տարին դիմավորել ընտանիքի անդամների հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնված օրերի պատճառով շատ ժամանակ չի կարողացել տրամադրել դստրերին, Ամանորը լավ առիթ է՝ ժամանակը սիրելիներին նվիրելու:

Խոսելով անցնող և գալիք 2022 թվականի մասին՝ պատգամավորը նշեց՝ 2021-ը բարդ տարի էր: «Վստահ եմ՝ հեշտ չի լինելու նաև 2022-ին։ Դժվար չէ կանխատեսել, թե ինչ երազանք են պահելու մեր հայրենակիցներն այս տարի. հիմա բոլորիս երազանքները կապված են մեր հայրենիքի հետ։ Մաղթում եմ, որ գալիք տարում ավելանան մեր երազանքները, չպիտի դադարենք երազել, պիտի առաջ նայենք, բուժենք եղած վերքերն ու ավելի ամրանանք, միասնական լինենք ու սիրենք միմյանց և մեր հայրենիքը»,- ասում է նա և հավելում, որ շատ է ցանկանում՝ մարդիկ իրար հանդեպ դառնան ավելի հանդուրժող, բարի ու կամեցող:

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ Նոր տարին դիմավորելու է կնոջ, զույգ եղբոր և նրա ընտանիքի հետ՝ ծնողների գլխավորությամբ:

Խոսելով գալիք՝ կապույտ վագրի տարվա մասին՝ Սարգսյանը բարեմաղթեց՝ ուզում է, որ 2022-ին ազգովի իրար ավելի շատ սիրենք, լինենք ավելի հոգատար ու սիրալիր, տեղի-անտեղի վատը հիշատակելու և իրար փնովելու փոխարեն միմյանց մասին լավը խոսենք ու հնարավորինս շատ սեր տարածենք:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս, սովորության համաձայն, Ամանորը նշելու է տանը՝ ընտանիքի հետ. «Երեխաներիս հետ կդիմավորենք Ձմեռ պապիկին, կզբոսնենք մայրաքաղաքում, իսկ ավելի ուշ կլինեմ նաև իմ ծննդավայր Վարդենիսում»:

Խոսելով 2022-ից ակնկալիքների մասին՝ պատգամավորը կարևորեց՝ ցանկանում է ունենալ անվտանգ երկիր և փակվի կորուստների էջը, տարին էլ լինի ձեռքբերումներով լի։ Սկզբում իշխանական, այժմ արդեն ընդդիմադիր պատգամավորն ակնկալում է նաև, որ իշխանությունն իրատեսություն կցուցաբերի և գրանցած անհաջողությունները չի փորձի տեղավորել «հնի և նորի, ներկայի և նախկինի տրամաբանության մեջ»։

««Հայկական ժամանակ»-ի ընթերցողներին, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ խաղաղ և բարեկեցիկ կյանք և որ բոլորն ապրեն իրենց երազած Հայաստանում»,- մաղթեց Թովմասյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
3222 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը