Չեմ ընկալում նեղացկոտ դատողությունները, թե Ղազախստանը Ադրբեջանի շահերից է գործել, մենք էլ վատություն անենք. Խաժակյան

«Ինձ համար ընկալելի չեն այն դատողությունները, ըստ որոնց՝ Հայաստանի պետական դիրքորոշումը ղազախստանյան իրադարձություններին պետք է համահունչ լիներ 2018-ի հայաստանյան իրադարձություններին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ ներքին քաղաքականության և արտաքին քաղաքականության գործիքակազմերը բոլորովին տարբեր են, ուստի եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի՛ նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ։

«Քաղաքական իմաստով չեմ ընկալում նաև նեղացկոտ դատողությունները, թե՝ այ, Ղազախստանը Ադրբեջանի շահերից է գործել այսքան ժամանակ, եկեք մենք էլ մի վատություն անենք։ Գուցե թե Ղազախստանի հետ հարաբերություններում այս «ժեստից» հետո ոչինչ չբարելավվի, դժվար է հիմա գնահատելը, բայց արտաքին հարաբերություններում «նեղացկոտությունը» ավելի շատ էմոցիա է, քան պետականամետ դիրքավորում։

Ակնհայտ է մեկ բան, որ ՀԱՊԿ նախագահության շրջանակներում Հայաստանն իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի հետ, որի համար ղազախստանյան իրադարձություններն ունեն առաջնային կարևորություն։ Հակառակվել այս պրոցեսին, կամ գոնե դեմարշ իրականացնել Փաշինյանը կարող էր 2018-ին կամ 2019-ին։ 2022-ին նման «ճոխության» տեղ Հայաստանը չունի»,- գրել է Խաժակյանը:

Մեկ այլ գրառմամբ, որպես այս գրառման լրացում, Խաժակյանը հիշեցրել է, որ Հայաստանի մի զորախումբ երկար տարիներ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն էր իրականացնում:

«Հայաստանի բանակի մի ստորաբաժանում երկար տարիներ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն էր իրականացնում՝ որպես Գերմանիայի զորկաազմի մաս։ Ակնհայտ է, որ Հայաստանի նպատակը քաղաքական էր և, մեղմ ասած, ոչ այնքան խաղաղարարական։

Դա համարվում էր Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսի լավագույն դրսևորումը, հատկապես ռազմական համագործակցության մասով, երբ ՀԱՊԿ անդամ պետությունը ՆԱՏՕ-ի հետ ևս առնչություն ուներ»,- եզրափակել է նա։

Տպել
3573 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)