Քաշքշուկ, ուշագնացություն, ռումբի մասին ահազանգ․ Փարաքարում կրկին չի հաջողվում համայնքապետ ընտրել

Այսօր Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում կրկին փորձում են համայնքապետ ընտրել, սակայն, ինչպես նախկին բոլոր դեպքերում, այսօր ևս համայնքապետի ընտրությունը հարթ չի անցնում:

Մինչ ավագանու նիստի մեկնարկը՝ Փարաքարի մշակույթի տան դիմաց բախում տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով ոստիկաններից և քաղաքացիներից մեկը ուշագնաց եղան:

Ավագանու նիստի մեկնարկը տրված էր 10։00-ին, սակայն «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներն ուշացել էին. «Դավիթ Մինասյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները նիստը սկսեցին առանց նրանց։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ է ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 5 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Նիստը բացեց «Դավթի Մինասյան» դաշինքից ավագանու ամենատարեց անդամը՝ արձանագրելով, որ ներկա է ավագանու 11 անդամ, ինչը նշանակում է՝ քվորում կա, և նիստը պաշտոնապես բացված է համարվում։ Սակայն քիչ անց դահլիճ մտած «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ դուռը փակված է եղել և իրենց թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ։ Թեժ բանավեճ սկսվեց երկու ուժերի միջև։ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները մեղադրում էին «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամ Գոռ Սարիբեկյանին ավագանու նիստերի դահլիճի դուռը փակելու և իրենց մուտքը խոչընդոտելու համար, ինչը Սարիբեկյանը հերքում էր։

Նիստն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Այդ ընթացքում ինչ-որ մեկն ահազանգել էր, թե, իբր, շենքում ռումբ կա տեղադրված։ Ժամանեցին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, որոնք շան օգնությամբ որոնողական աշխատանքներ իրականացրին, սակայն պայթուցիկ չհայտնաբերվեց։

Դեպքից հետո փորձ արվեց նիստը կրկին վերսկսելու, սակայն ապարդյուն։

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները կրկին նշում էին, որ իրենց ներկայացուցիչը չի կարողացել նիստերի դահլիճ մտնել ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով։ Նրանք պնդում էին, որ «Ապրելու երկրի» տարեց անդամը պետք է շարունակի վարել նիստը, ինչին չհամաձայնեցին «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամները՝ նշելով, որ նրանք ուշացել են, նիստը սկսել է, իրավազոր է, և այն արդեն այլ մարդ է վարում: Նրանք հորդորեցին կուսակցությանը դիմել դատարան, եթե համաձայն չեն այն բանի հետ, որ նիստը մեկնարկել է և այդ պահին ներկա ամենատարիքով անդամն է այն բացել:

Կողմերն այդպես էլ չեկան համաձայնության, և նիստը կրկին ընդմիջվեց։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։

Բանն այն է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ։ Կուսակցությունն իր 10 ներկայացուցիչներով, առանց մյուս քաղաքական ուժերի, նիստ էր արել և ընտրել համայնքապետ։ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ ՔՊ-ի հետ առանձին այլ նիստ էր արել և ավագանու 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։

Կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։ Հաջորդ օրը Վալոդյա Գրիգորյանը գնացել էր համայնքապետարան՝ որպես «ընտրված» համայնքապետ, սակայն ոստիկանությունը նրան թույլ չէր տվել մտնել շենք։ Բանն այն էր, որ գործը հասել էր դատարան. «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին նրանց հայցը բավարարել էր։

Տպել
1483 դիտում

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը