Ընթանում է ՀԱՊԿ ԱԽ նիստը. Տոկաևը Ղազախստանի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ է անվանել, Պուտինը՝ մայդան

Այս պահին ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհրդի արտահերթ առցանց նիստը:

ՀԱՊԿ ղեկավարները քննարկում են Ղազախստանում ստեղծված իրավիճակը, նիստը նախագահում է Հայաստանը:

Նստաշրջանին մասնակցում են կազմակերպության անդամ բոլոր երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է 1 րոպե լռությամբ հարգել Ղազախստանում վերջին օրերի իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակը:

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը նախ շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրներին՝ ցուցաբերած աջակցության համար, ապա նշել, որ Ղազախստանում ահաբեկիչները (զինված ցուցարարները) ձգտում էին զավթել իշխանությունը երկրում՝ այդպիսով փորձելով պետական հեղաշրջում իրականացնել:

«Թեժ փուլ ծավալվեց, և զինված գրոհայինների խմբերը մտան սպասող գործողությունների մեջ: Հիմնական նպատակն ակնհայտ դարձավ՝ սահմանադրական կարգի տապալում, պետական ինստիտուտների ոչնչացում, իշխանության զավթում: Խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է»,- նշել է Տոկաևը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ օգտագործվել են «մայդանին բնորոշ տեխնոլոգիաներ»։

«Ակտիվորեն օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաներին բնորոշ ցույցերի ուժային  տարրերը: Օգտագործվել են գրոհայինների լավ կազմակերպված և լավ վերահսկվող խմբեր, ինչպես հենց նախագահ Տոկաևն ասաց, ներառյալ նրանք, ովքեր անցել են ակնհայտորեն արտերկրում ահաբեկչական ճամբարներում վերապատրաստումներ»,- ասել է նա:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ երկիրը կանգնած է պետականությանն ուղղված ուղղակի սպառնալիքի առաջ, և անհրաժեշտ է անհապաղ արձագանքել ագրեսիային։ ՌԴ նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ին հաջողվել է հնարավորինս արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները։ 

Հիշեցնենք՝ Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար ՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։ 

Տպել
1617 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)