Մեր կողմն իր օրակարգն է առաջ բերել, Թուրքիայի կողմն էլ՝ իր. Արշակյանը՝ հայ-թուրքական բանակցությունների մասին

Այսօր ՀՀ Ազգային ժողովում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցավ վիճաբանություն, նկատեց՝ խմբակցությունն ինչ եկել է ԱԺ, բանակցությունների մասին տարբեր կարծիքներ են շահարկում, թե ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը չի բխում երկրի շահերից:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել էր «ազդեցության գործակալի» մասին թեզերին: «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության, կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով՝ նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ՝ ձեր շուրջը նայեք. ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, սակայն, որ, խորհուրդ չի տա, քանի որ դա սխալ գործելաոճ է:

Արշակյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն նրա ձայնը լսելի չէր, և չհասկացվեց, թե պատգամավորն ինչ էր ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախազգուշացում հայտարարեց նրան՝ տեղից միջամտելու համար: «Ձեր ամբողջ խմբակցությանը կոչ եմ անում՝ հանգստացեք»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին միմյանց փոխադարձ վիրավորանքներ հասցնել: Այդ ընթացքում նա հայտարարեց ընդմիջում:

«Նման դրսևորում եղավ նաև այսօր ԱԺ ելույթների ժամանակ, երբ Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանին պիտակավորեցին՝ որպես Թուրքիայի հետ ազդեցության գործակալ: Ռուբինյանը բավականին կոշտ արձագանքեց, իմ ելույթը հնարավոր չեղավ ավարտել: Ես ցանկանում էի ասել, որ չի կարելի որևէ պաշտոնյանի որևէ ժամանակահատվածում որևէ երկրում եղած լինելը զուգահեռել ոչ ուղղակի մեկնաբանություններով»,- ասաց Արշակյանը:

Նա նաև նկատեց՝ իր ելույթի ժամանակ ԱԺ դահլիճից լսվել է վիրավորանք նաև իր հասցեին:

Լրագրողների դիտարկմանը, որ տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև, սակայն ընդամենը մի քանի տող հայտարարություն է եղել այդ մասին, հարցին՝ ի՞նչ են բանակցել կողմերը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Դա առաջին հանդիպումն էր բանախոսների, և նորմալ է, որ շատ ինֆորմացիա չկա։ Թուրքիայի հետ խոսելու մեր օրակարգը չի փոխվել։ Այն հետևյալն է՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները պիտի բացվեն և հաստատվեն նորմալ դիվանագիտական հարաբերություններ»։

Հարցին՝ որևէ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, Արշակյանն ասաց. «Առաջին հանդիպումն է տեղի ունեցել, մարդիկ ծանոթացել են, մեր կողմն իր օրակարգն է առաջ բերել, Թուրքիայի կողմն էլ՝ իր օրակարգը: Տեղի է ունեցել քննարկում, որից հետո կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ քննարկելու այդ օրակարգային հարցերը»:

Լրագրողից մեկի այն հարցին էլ՝ հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ փուլում Թուրքիան մշտապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախապայման է առաջ քաշել և վիժեցրել բանակցությունների գործընթացը, ի՞նչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվի, Արշակյանը պատասխանեց, որ, այո, վտանգներ կան։

«Նման ռիսկ կա, բայց հույս ունենք, որ, այնուամենայնիվ, միջազգային մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում մեզ կհաջողվի արդյունքի հասնել։ Դուք գիտեք, որ ՌԴ միջնորդությամբ են տեղի ունենում այս հանդիպումներն ու բանակցությունները, և ՌԴ ԱԳՆ-ն նույնպես դրական է գնահատում այս քննարկման կառուցողական մթնոլորտը։ Հույս ունեմ, որ մեր միջազգային գործընկերների օգնությամբ կկարողանանք սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը լուծել»,- ասաց Արշակյանը։

Տպել
862 դիտում

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան