«Զվարթնոցում» ՃՈ աշխատակիցը վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ՀՔԾ-ում, ապա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում:

Մասնավորապես՝ նշված տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում նա հայտնաբերել է մի քանի ավտոմեքենաների վարորդների կողմից տրանսպորտային երթևեկության կանոնների տարաբնույթ խախտումներ:

Ըստ դատախազության տեսուչը թույլ տրված վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն, այնուհետև, համաձայնության եկել տուգանքը վերջիններիս կողմից կանխիկ վճարելու դեպքում այլ՝ ավելի ցածր չափով տուգանք նախատեսող վարչական իրավախախտում արձանագրելու շուրջ: Ելնելով դրանից՝ տեսուչը իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերում նշել է որոշակի գումար, ինչից հետո տուգանքը տեղում գանձելու մտացածին պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից ստացել է տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 20000 ՀՀ դրամ գումարներ:

Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք, վերականգնել վնասը:

Քանի որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տեսուչի՝ 2020-2021թթ. ընթացքում ստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները տևական ժամանակ չեն հանձնվել համապատասխան աշխատակցին, այս ուղղությամբ իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ: Բացի այդ՝ բացակայում են նաև դրանց նկատմամբ վերահսկողության բավարար մեխանիզմները:

Դատախազությունից հայտնում են, որ նմանատիպ հանցագործությունների  կատարմանը նպաստող նշված պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ մշակելու նշված գործընթացի իրականացման և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ, ինչպես նաև քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները առավել հանգամանորեն պարզելու համար անցկացնել ուսումնասիրություններ, լուծել խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության հարցը:

Տպել
1075 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել