Նարեկ Մանթաշյանը կալանավորվել է. նրա առաջնորդությամբ ավերել են օդանավակայանը, խուզարկել շարժվող ինքնաթիռը (տեսանյութ)

Ավարտվել է ևս երկու անձանց մասով 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև դրանց մասնակցելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանին, վերջինս կալանավորվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանոգության ծառայության լրատվական բաժնից՝ նշելով, որ վերջինս նոյեմբերի 10-ին առաջնորդել է անկարգությունները «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ նա մի խումբ մարդկանց ուղեկցությամբ ավերել է օդանավակայանի նախասրահի մուտքը, կոտրել թռիչքուղի տանող դարպասները, ներխուժել և խուզարկել շարժման մեջ գտնվող և թռիչքի պատրաստվող օդանավը:

ի դեպ, հիշյալ մեծածավալ քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով արդեն իսկ ընդհանուր առմամբ 29 անձի նկատմամբ 10 քրեական գործեր անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ գործը, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանը, զանգվածային անկարգություններ կազմակերպելու դիտավորությամբ, գտնվելով արդեն իսկ սկսված զանգվածային անկարգությունների կատարման վայրում, դրանց կատարման աշխարհագրությունն ընդլայնելու և այլ տարածքներում ծավալվելու նպատակով, կառավարության շենքում կոչով դիմել է այդ պահին ուղիղ եթերով իրադարձությունների ընթացքը լուսաբանող լրատվամիջոցներին, ինչպես նաև զանգվածային անկարգության մասնակիցներին, որի ընթացքում, ակնհայտորեն խեղաթյուրելով իրականությունը, կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբր պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել անձանց նկատմամբ բռնություն, գույքի ոչնչացում կամ վնասում ենթադրող գործողություներ իրականացնել, այն է՝ փակել հատուկ պահպանության օբյեկտ համարվող «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, ինչպես նաև կառավարական կեցավայրը և պաշտոնատար անձանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն ուղղված պարտադրանքի իրագործմամբ թույլ չտալ որևէ պաշտոնատար անձի լքել երկիրը՝ այդ կերպ անմիջականորեն ղեկավարելով զանգվածային անկարգություններ իրականացնող ամբոխի գործողությունները, վերջիններիս ուղղորդել է իր կողմից մատնանշված վայրեր՝ իր հերթին նույնպես ուղևորվելով իրադարձությունների կատարման վայր հանդիսացող «Զվարթնոց» օդանավակայան՝  այդ կերպ որպես կազմակերպիչ վերահսկելով իր հանցավոր մտադրությունների իրագործումը:

Արդյունքում, կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալ Գ. Գ-ն, զանգվածային անկարգություններ կատարելու դիտավորությամբ անմիջապես շարժվել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ իրականացրել և մասնակցել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում համատեղ ջանքերով վնասել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության՝ հիշյալ վայրում տեղակայված պահակակետի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահի տարածք, որտեղ ճոճելու միջոցով կոտրել ու վնասել են պարսպի ճաղավանդակի ամրակները և ապօրինի մուտք գործել արգելված գոտի հանդիսացող թռիչքուղի, ապա տևական ժամանակ չենթարկվելով «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, փորձել են մոտենալ նույն պահին ուղևորներով բեռնված հերթական միջազգային չվերթ իրականացնող և շարժման մեջ գտնվող օդանավին ու դադարեցնել օդանավի՝ թռիչքուղիով շարժը և այն ապօրինի խուզարկել, որի ընթացքում հնչեցրել են բռնություն կիրառելու սպառնալիքներ՝ այդ կերպ վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի և առողջության համար:

Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի` վերը հիշատակված կազմակերպչական գործողությունների արդյունքում ՀՀ կառավարության շենքում գտնվող զանգվածային անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի նրա կազմակերպմամբ զանգվածային անկարգություններ կատարելու դիտավորությամբ անմիջապես շարժվել են ՀՀ կառավարական կեցավայր և, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը, վնասելով բացել են դրանք, ներխուժել կեցավայրի տարածք, իսկ այնուհետև՝ ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող տարատեսակ գույքը, ինչպես նաև հափշտակել տարբեր իրեր՝ այդ կերպ իրականացնելով գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Միևնույն ժամանակ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Նարեկ Մանթաշյանը, մասնակցելով ՀՀ կառավարության թիվ 1 շենքում կատարվող զանգվածային անկարգություններին, երրորդ հարկի միջանցքից բացահայտ հափշտակել է փայտյա ձողին ամրացված՝ շուրջ 55,000 ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ դրոշը և այն դուրս բերել շենքից:

Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Նարեկ Մանթաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ մեծածավալ քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով արդեն իսկ ընդհանուր առմամբ 29 անձի նկատմամբ 10 քրեական գործեր անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական  գործողություններ՝ զանգվածային անկարգությունների մյուս կազմակերպիչների, ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և  արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Տպել
5627 դիտում

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան