«Արմեդ» համակարգում տվյալների մի մասն արդեն փակ է. Մարտիրոսյանը՝ QR կոդի միջոցով անձնական տվյալների հասանելիության մասին

Արդեն մի քանի օր է, ինչ մեզ մոտ հանրային սննդի և ժամանցի վայրեր մուտք գործելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատը կամ քովիդի դեմ բացասական թեստի պատասխանը:

Սրճարան կամ ժամանցի վայր մուտք գործող անձը «Արմեդ» համակարգի միջոցով նախ ցույց է տալիս պատվաստված լինելը հաստատող QR կոդը: Այս ամենին զուգահեռ քաղաքացիները ու տեղեկատվական ոլորտի մասնագետները սոցիալական ցանցերով իրենց դժգոհությունն էին արտահայտում՝ նշելով, որ այդպիսով խախտվում է իրենց անձնական տվյալների գաղտնիությունը:

Խնդրին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով՝ «Արմեդ» համակարգի տարածմանը համընթաց նոր սերվերներ են ձեռք բերվում՝ ապահովելու քաղաքացիների բժշկական տվյալների պաշտպանված և մեկտեղված լինելու խնդիրը:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ համակարգում QR կոդերի սկանավորելուց անձնագրի և ծննդյան թվի տվյալների մի մասը փակվել են: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց. «Երբ սկանավորում են կոդը, ծննդյան թվերի ու անձնագրի տվյալների մի մասն արդեն փակված են աստղանշաններով: Այդպես է երեկ երեկոյանից: Սրանով արդեն հնարավոր է խուսափել անձնական տվյալները բոլորին հասանելի լինելուց»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ մինչ այդ, երբ դրանք դեռևս չէին բացվել, վտանգ էին ներկայացնում: «Երբ մարդու վերաբերյալ հնարավորինս մեծ քանակի անձնական տվյալները հասանելի են լինում՝ անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը և անձնագրի համարը, արդեն շատ տվյալ է, որը թույլ է տալիս անձին թվային կերպով կեղծել: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ տվյալներով կարող են ԿԸՀ-ի կայքում գտնել այդ մարդուն, թե որտե՞ղ է գրանցված, իր հետ այդ հասցեում էլ ո՞վ է գրանցված, ինչպես նաև ստորագրության նմուշը տեսնել: Ստորագրությունն արդեն կենսաչափական տվյալ է, և մարդուն շատ խոցելի է դարձնում: Սա կարող է բերել խաբեբայությունների»,- ասում է մասնագետը:

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս պատկերը նույնն էր նաև, երբ մարդիկ նոր էին պատվաստվում քովիդի դեմ և համակարգում եղած իրենց կոդը լուսանկարում ու գցում էին սոցիալական ցանցեր: Սակայն հիմա, երբ տվյալների մեծ մասը փակվել են, մարդիկ զերծ են մնում կեղծումներից և խաբեբայություններից:

Մերի Խաչատրյան

Տպել
2309 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)