Գերմանիան ՀՀ առողջապահության նախարարությանը բժշկական սարքեր է նվիրել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքերի հանձնման արարողությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը:

Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, EPIC ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Շնորհակալություն այս նախագծի համար. մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները հնարավոր են հաղթել, եթե բոլորս համախմբված շարժվենք մեկ ուղղությամբ: Այս համավարակը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը կենտրոնացրել է առողջապահական համակարգի վրա, մասնավորապես` ինչ ուղղություններով պետք է ամրապնդենք ոլորտը, որպեսզի կարողանանք մեր բնակչությանը, երկրի քաղաքացիներին պաշտպանել նման իրավիճակներում։ Այս նախագիծը կծառայի մեր համակարգի ամրապնդմանը թե՛ կանխարգելման, թե՛ բուժման առումով»,- ողջունելով ներկաներին` ընդգծել է Անահիտ Ավանեսյանը:

Վիկտոր Ռիխտերը շեշտել է նախաձեռնության կարևորությունը, հավելել, որ COVID-19-ի հետևանքով մարդկությունը բախվել է մի մեծ մարտահրավերի հետ, որն ազդում է տնտեսական, սոցիալական բոլոր ասպեկտների վրա, հատկապես տեսանելի է դրա բացասական ազդեցությունն առողջապահական համակարգերի վրա։

«Համավարակի տարածումն իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության տնտեսական և սոցիալական կյանքի որակի վրա։ Այդ ազդեցությունը հատկապես զգում են բնակչության խոցելի խմբերը: Հուսով ենք, որ այս բժշկական սարքերը կօգնեն առաջնագծում գտնվող մասնագետների աշխատանքը թեթևացնելուն, ինչպես նաև ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն, այդ թվում` տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի համար», -  նշել է դեսպանը:

«Առողջապահական ոլորտում սոցիալ-տնտեսական անհավասարություններն արդեն իսկ զգալի էին մինչև համավարակի տարածումը, սակայն պետք է նշել, որ համավարակն ավելի է խորացրել առողջական, սոցիալական և տնտեսական անհավասարությունները, հատկապես բնակչության խոցելի խմբերի շրջանակում: Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունն իր նպատակին կծառայի և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի դեսպանատանը և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ սերտ համագործակցելու համար», - ասել է ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:

Տպել
933 դիտում

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան