Ուսուցիչ, մի ամբողջ էպոխա. մշակույթի և շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Արթուր Գրիգորյանի մասին

64 տարեկան հասակում կյանքից հեռացած արվեստագետ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է շատերի, հատկապես մշակույթի բազմաթիվ գործիչների ու շոու բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնց արտիստական ճանապարհն սկսել է Երգի պետական թատրոնից:

Նրանք սոցիալական ցանցերի իրենց էջերում ցավ ու ափսոսանք են արտահայտում կոմպոզիտորի մահվան կապակցությամբ:

Երգիչ Արսեն Սաֆարյանը գրել է, որ Գրիգորյանը հայր էր թե՛ իր եւ թե՛ շատերի համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք...: «Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր: Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ: Հոգիդ լույսերի մեջ լինի»,- գրել է Սաֆարյանը:

Երգչուհի Նունե Եսայանը, հրապարակելով Գրիգորյանի հետ լուսանկար, գրել է. «Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ»:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ ցավակցելով Գրիգորյանի դստերը՝ Մանե Գրիգորյանին, գրել է. «Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ, բայց ձեզ կմնա անսպառ կարոտը:
Շատ եմ ցավում: Անհայր ապրելը անհավանական ծանր է... Գրկում եմ պինդ-պինդ»:

Նազենի Հովհաննիսյանը նաեւ գրել է, որ Արթուր Գրիգորյանի մահով փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: «Անփոխարինելի էություն, Ուսուցիչ, մաեստրո, Արթուր Գրիգորիչ ջան... բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ»:

Ափսոսանքի և հրաժեշտի խոսքեր են գրել նաեւ բազմաթիվ այլ երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Արամ Mp3-ը, Արամեն, Արսեն Գրիգորյանը, Էրիկ Կարապետյանը, Զարուի Բաբայանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք:

Հայաստանի ազգային ֆիլհարմնոնիկ նվագախմբի պաշտոնական էջում մաեստրո Էդուարդ Թոփչյանի անունից ցավակցական է գրվել, որում ասվում է.

«Մենք անցանք ողջ մի կյանք միասին... Խոր ցավով տեղեկանում ենք, որ մահացել է Հայաստանի ազգային ֆիլհարմնոնիկ նվագախմբի բարեկամ, մեծ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Մենք ջերմությամբ ենք հիշում Մաեստրո Գրիգորյանի հետ մեր վերջին համերգը, որը մեզ պարգևեց նրա այնքան թանկ ներկայությունը: Հավերժի ճամփան բռնեց սիրված ու հայրենասեր ընկեր, երաժշտության գիտակ, զգայուն ու տաղանդավոր երաժիշտ-մարդը: Մաեստրո Թոփչյանն ու ՀԱՖՆ ողջ անձնակազմը ցավում է՝ համարելով, որ կորցրել ենք մեր մեծ ընտանիքի անփոխարինելի անդամի»:

Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղում նաև պետական ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր կարող Ալեն Սիմոնյանը:

ԿԳՄՍ նախարարությունից էլ հայտնել են, որ Գրիգորյանի մահվան կապակցությամբ կձեւավորվի կառավարական հանձնաժողով: Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հուղարկավորությունը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրից: 

Տպել
3734 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը