Լոռու մարզը կունենա զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիր

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացրել է «Քաղաքացիների ձայնը և գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որի շրջանակներում մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, մշակվել է «Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական առաջարկ» ուղեցույց։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ծրագրի նպատակն է օգնել ՏԻՄ-երին հասկանալու համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները տուրիզմը համայնքներում զարգացնելու համար։

Գրառման մեջ նաև ասված է.

«Ստեղծված ուղեցույցը ներկայացնելու համար հրավիրվել էր քննարկում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ,  ՏԻՄ և ՀԿ ներկայացուցիչներ և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող անձինք։

Ծրագրի արդյունքները շահագրգիռ կողմերին ներկայացրեցին «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ  Աբրահամ Արտաշեսյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի զբոսաշրջության մագիստրոսի սերտիֆիկատի ծրագրի ղեկավար Զառա Զեյթունցյանը և զբոսաշրջության փորձագետ Սամվել Վանյանը։

Ռազմավարական առաջարկը ներառում է ինստիտուցիոնալ և կլաստերային զբոսաշրջության զարգացումը, ուղեցույցում Լոռու մարզը պայմանականորեն բաժանված է 3 կլաստերի։ Զբոսաշրջության առաջխաղաման համար մարզում, որպես ամենաշատ հնարավորություններ ունեցող համայնքներ, մասնագետներն առաջինը դիտարկում են Թումանյանի տարածաշրջանը, որին հաջորդում են Վանաձորը շրջակա համայնքներով, ապա Ստեփանավան-Տաշիր ուղղությունը։

Ըստ փորձագետների՝ Թումանյանի տարածաշրջանն ունի զբոսաշրջային լուրջ ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է միայն ճիշտ բրենդավորել և առաջխաղացման միջոցառումներ ձեռնարկել։ Մասնագետները վստահ են, որ Թումանյանը հնարավորություններ ունի որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոն ներկայանալու և կարող է նոր ու կայուն զբոսաշրջիկների հոսք բերել։

Առաջարկի հիման վրա մարզը կկազմի զբոսաշրջության զարգացման ռազմավարական պլան և գործողությունների ծրագիր»։

Տպել
1109 դիտում

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի