Ա. Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Ա. Խաչատրյան համերգասրահում, կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ նախագահությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

«Հայ մշակութասեր հանրությունն անդառնալի կորուստ կրեց.

2022 թվականի փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին: 1965-75թթ. սովորել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում: 1976-78թթ. եղել է Օրջոնիկիձեի շրջանի պիոներ պալատի էստրադային խմբի ղեկավարը: 1975-79թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-83թթ. և 1987թ-ից դասավանդել է «Հայհամերգ»-ի էստրադային ստուդիայում: 1983-84թթ. աշխատել է գեղագիտական էսթետիկական կենտրոնում: 1984-91թթ. սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1985-88թթ. եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ: 1992թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել մինչև կյանքի վերջը: 1995-98թթ. եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը, 2001թ-ից՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009թ-ից՝ խորհրդատու:

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը: Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

Արթուր Գրիգորյանը ազգային երաժշտարվեստի անխոնջ պահապաններից էր, հայկական երաժշտարվեստի զարգացման և տարածման նվիրյալ: Նրա հիմնադրած երաժշտական կրթօջախի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր հայ գաղթօջախներում:

Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական պարգևներով և մրցանակներով: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.՝ Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

Անգնահատելի է Արթուր Գրիգորյանի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում։ Նա իր ստեղծագործություններով կերտել և հաջորդ սերունդներին է փոխանցել իր անհավատալի խորը և մեծ սերը դեպի Արցախ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գտնվելով Արցախում՝ իր ներկայությամբ և կատարումներով կանգնած է եղել հայ զինվորների կողքին, ինչով ոգեշնչել և գոտեպնդել է նրանց՝ բարձրացնելով ազատամարտիկների մարտական ոգին:

Արթուր Գրիգորյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, երգարվեստի տաղանդավոր վարպետ, մանկավարժ, հայկական մշակույթի երախտավոր:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. փետրվարի 5-ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից: Հուղարկավորությունը՝ քաղաքային պանթեոնում: 

Երգիչ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան մասին հայտնի դարձավ երեկ՝ փետրվարի 4-ին: Գրիգորյանը տեւական ժամանակ էր՝ բուժվում էր ծանր հիվանդության դեմ, սակայն, ցավոք սրտի, չկարողացավ հաղթահարել: Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել երկրի ղեկավարը, ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Տպել
2856 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)