Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները. Կառավարությունը կողմ է նախագծին

ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները և կրթական, գիտական, մշակութային, սպորտային բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության ու համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել դրոշի գործածման պարտավորություն:

Քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանն օրինակներ բերեց՝ տարբեր երկրներում ինչպիսի՞ տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշը՝ դրոշը, օրինակ՝ Թուրքիայում, Վրաստանում, նաև՝ Հունաստանում:

«Մեր իրականության մեջ, ցավոք, պատկերը բոլորովին այլ է: Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում կան շատ կուսակցություններ, ՀԿ-ներ, որոնց գրասենյակների վրա չկան ՀՀ-դրոշներ, ինչը պետք է շտկվի:

Նախագծով առաջարկվում է նաև օրենքի մակարդակով կանոնակարգել երեք տոնի՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ հայտնեց, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը դրական է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած նախագծին:

«Խոսվեց այն մասին, որ այսօր տարբեր կարևոր կառույցների վրա պետական դրոշ չկա, բայց ավելի վատ դեպքեր ունենք, երբ դրոշը կա, սակայն ավելի լավ է՝ չլիներ։ Մենք շատ հաճախ ահազանգում ենք տարբեր կազմակերպությունների տնօրենների, որ դրոշն անմիջապես փոխվի, դրոշաձողը կարգի բերվի։ Այս հարցը պետք է ամենայն խստությամբ դրվի»,- շեշտեց նա։

Փոխնախարարը նշեց՝ մի քանի դիտարկում ունեն նախագծի վերաբերյալ ու համատեղ աշխատանքի արդյունքում կշտկեն դրանք: Մասնավորապես՝ առաջարկվում է հանել այն դրույթները, որոնցում որոշակի անհստակություն կա։ Օրինակ՝ պարզ չէ, թե ո՞վ է պատասխանատու «հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի տեղադրման» համար, ու ո՞ր շենքերն են համարվում «հանրային վայրերին հարող»:

Տպել
997 դիտում

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն