Աշխատանք՝ 1500 դոլարի դիմաց. ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի նախկին պետի կողմից կաշառք ստանալու գործը մտնում է դատական փուլ

Պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները: 

Այս գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. գարնանը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալը տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչը ցանկություն ունի ընդունվել ծառայության, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ:

ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի միջնորդությամբ Գյումրի քաղաքի բնակիչը նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի գործավարության պետի պաշտոնում, որից հետո, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, վերջիններս հանդիպել են ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի բնակության վայրի մոտակայքում, որտեղ Գյումրու բնակիչը նրան է տվել իր պաշտոնի նշանակման համար կաշառքի առարկա հանդիսացող, խոշոր չափերի՝ 721.950 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում ՀՀ ՊՆ ՌՈ հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով այն հանգամանքից, որ վերոնշյալ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի հաստիքն ազատ է, նույն բաժանմունքի ավագ սպայի հետ համաձայնություն է ձեռք բերել նրան վերոնշյալ պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ: Նրա միջնորդությամբ նշված պաշտոնում նշանակվելուց հետո վերջինիս բնակության վայրի մոտակայքում, պայմանավորվածության համաձայն, ավագ սպան նրան է տվել կաշառքի առարկա հանդիսացող խոշոր չափերի՝ 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետին և նույն բաժանմունքի գործավարության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
1782 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց