Մեր ազգին մաղթում եմ տոկունություն. ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային-ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։

Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։

Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Մայր Հայաստանին վերամիանալու կոչերը։

Անտարակույս, ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։

Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։

Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։

Թանկագի՛ն հայրենակիցներ

Կրկին շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին  մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է՝ անսասան հավատ ապագայի հանդեպ»:

Տպել
983 դիտում

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա