Բայդենն ու Ջոնսոնը քննարկում են, Պուտինը՝ խորհրդակցում, Շոլցը՝ մեկնում Մոսկվա. ուկրաինական ճգնաժամը խորանում է

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հայտարարել են, որ դեռ հույս ունեն Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի դիվանագիտական կարգավորման հարցում։ Ջո Բայդենի և Բորիս Ջոնսոնի միջև բանակցությունները տեղի են ունեցել նախորդ գիշեր։

«Վարչապետը և նախագահ Բայդենը միմյանց տեղեկացրին աշխարհի այլ առաջնորդների հետ իրենց վերջին բանակցությունների մասին: Նրանք համաձայնեցին, որ դիվանագիտության և Ռուսաստանի համար Ուկրաինայի դեմ սպառնալիքներից նահանջելու համար դեռ կարևոր պատուհան կա»,- ըստ BBC-ի՝ ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:

Ղեկավարների կարծիքով՝ Ուկրաինա ներխուժումը կհանգեցնի ձգձգվող ճգնաժամի Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար։

Երեկ երեկոյան ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին ասել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների։

«Նախագահ Պուտինը միշտ պնդել է բանակցությունների և դիվանագիտական լուծումների անհրաժեշտության մասին: Եվ փաստորեն, նա նախաձեռնել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հարցը: Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների խնդրի միայն մի մասն է, այնտեղ առավել խորքային քննարկման ենթակա հարցեր կան: Եվ, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում CNN-ը:

Ի դեպ, երեկ Կրեմլում անվտանգային հարցերի շուրջ հանդիպում են ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանի և Արևմուտքի միջև անվտանգության երաշխիքների տրամադրման հարցի շուրջ բանակցությունների հնարավորությունները սպառված չեն և կողմերի միջև հնարավոր է հասնել համաձայնության:

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին փետրվարի 16-ը հայտարարել է ուկրաինացիների միասնության օր։ Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին, փետրվարի 16-ը նշել են որպես այն հնարավոր ամսաթվերից մեկը, երբ Ռուսաստանն իբր ռազմական գործողություններ կսկսի Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանի իշխանությունները մշտապես հերքում են նման լուրերը, ինչպես և հերքել են այս մեկը:

Այսօր էլ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նախօրեին Շոլցը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հանդիպումից հետո ասել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում են պատժամիջոցների փաթեթի պատրաստման վրա, որը կներդրվի Ուկրաինայի շուրջ սրման դեպքում։

Financial Times-ն իր երեկվա խմբագրականում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ այսօր Մոսկվա կատարելիք այցի մասին։ Շոլցը կանցլերի պաշտոնում սպասում է առաջին լուրջ փորձությանը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Կրեմլում, գրում է թերթը։

Ուկրաինական ճգնաժամի ողջ ընթացքում Ռուսաստանը փորձում էր պառակտում սերմանել արևմտյան դաշինքում և Գերմանիան դիտարկում էր որպես հնարավոր թույլ օղակ, ուստի Շոլցը, ըստ FT-ի լրագրողների, պետք է Պուտինի հետ հանդիպմանը մոտենա հստակ նպատակներով և ուղերձներով։ Նա պետք է ընդգծի ՆԱՏՕ-ի միասնությունը և հիշեցնի, որ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Ռուսաստանը կենթարկվի կոշտ տնտեսական պատժամիջոցների։

Կան այլ հարցեր, որոնք պետք է որոշի Գերմանիայի կանցլերը, օրինակ՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագիրը։ Հայտնի է, որ Շոլցը ոչ միանշանակ է վերաբերվում նախագծին և հրաժարվում պնդել, որ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը կհանգեցնի դրա դադարեցմանը:

Ավելի լավ կլիներ, ըստ FT-ի, եթե Գերմանիայի կանցլերը բացահայտ հայտարարեր, որ «Հյուսիսային հոսքը» կփակվի պատերազմի սկսվելու օրը։ Թերևս Շոլցը չի ցանկանում հրապարակայնորեն խոսել այդ մասին՝ մտավախություն ունենալով, որ գերմանական կառավարությունը թանկարժեք դատական գործի առաջ կկանգնի։ Եթե այդպես է, ապա Պուտինին ուղղված ուղերձը պետք է փոխանցվի այլ կերպ, քանի որ «Հյուսիսային հոսք 2»-ը շատ խորհրդանշական և բավական թանկ նախագիծ է, և ցանկացած երկիմաստություն կարող է սխալ մեկնաբանվել Մոսկվայի կողմից:

Քանի որ մտավախությունները մեծանում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ, ԱՄՆ-ում աշխատանքային խումբը, տարբեր սցենարների համաձայն, պատասխաններ է մշակում, գրում է Washington Post-ը։

Այսպես կոչված՝ «Վագրերի թիմը», որը ղեկավարվում է Սպիտակ տան կողմից, մասնավորապես պատրաստել է ձեռնարկ, որը նկարագրում է մի շարք արագ պոտենցիալ պատասխաններ, որոնք կարող են ձեռնարկվել ռուսական հնարավոր ներխուժման առաջին երկու շաբաթվա ընթացքում:

Փորձագետների թիմը ստեղծվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անդամները հայտնաբերել էին ռուսական զորքերի զանգվածային կուտակման նշաններ Ուկրաինայի հետ սահմանին:

Ամերիկյան հատուկ ծառայությունների պաշտոնյաները խոստովանում են, որ չեն կարող ճշգրիտ կանխատեսել Վլադիմիր Պուտինի և ռուս զինվորականների գործողությունները, սակայն զգույշ պլանավորումը միանշանակ պետք է:

Տպել
2476 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել