Մարդկանց տարիներով սովորեցրել էին ամեն ընտրության իրենց ձայնը ծախել, մի օր էլ հայրենիքը պետք է ծախեին

18/02/2022 schedule13:20

«20 տարի շարունակ էս ազգին ընտրությունից ընտրություն սովորեցրել են փողի դիմաց սեփական ես-ը, ձայնը, խիղճը, միտքն ու հոգին ծախել։ Իսկ երբ մարդ ունակ է 5-10 հազար դրամի դիմաց ծախել սեփական ձայնը, ապա մի օր էլ առանց խղճի խայթի կծախի հայրենիքը, պետությունը, կողքին կանգնած զինվորին»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ օրեր առաջ պետական դավաճանության մասին ԱԱԾ-ի բացահայտումը շոկային էր բոլորի համար։

Ընդ որում՝ խոսքը միայն մի քանի դեպքերի մասին չէր, Հայաստանում պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ էլ, ըստ Չախոյանի գրառման, գործել է Ադրբեջանի համար աշխատող լրտեսական ցանց։

«Ինչ խոսք, պետական դավաճանություն գործած անձինք արժանի են օրենքով հասանելի ամենախիստ պատժին։

Իսկ ի՞նչ էիք սպասում։ Երբ մարդ ունակ է 5-10 հազար դրամի դիմաց ծախել սեփական ձայնը, ապա մի օր էլ առանց խղճի խայթի կծախի հայրենիքը, պետությունը, կողքին կանգնած զինվորին։ Վերջիններիս համար միակ սրբությունը փողն է, որը վեր է ամեն բանից, անգամ կողքը դիրք պահող, թշնամու դեմ կռիվ տվող զինվորից։ Զուր չէր, որ տարիներ շարունակ բարձրաձայնում էինք, որ ընտրակաշառքն ու ընտրակեղծարարությունը խարխլում են պետության հիմքերը, մեր համար մեկ թշնամին է։

Մարդկանց տարիներով սովորեցրել էին ամեն ընտրության իրենց ձայնը ծախել, բա մի օր էլ հայրենիքը պետք է ծախեին։

Հիմա կասեք՝ ո՞վ է մեղավոր։

Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր էս ազգին սովորեցրին ու ստիպեցին փողով քվե ծախել, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր իշխանություն զավթելու ու իշխանությունը պահելու համար ստորացրին մարդկանց, փչացրին բարոյահոգեբանական բոլոր արժեքները։

Այո՛, պետական դավաճանության պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց այդ մարդիկ են կրում։

Ինչ խոսք, պետական դավաճանություն գործած անձինք արժանի են օրենքով հասանելի ամենախիստ պատժին»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք՝ աննախադեպ լրտեսական ցանցի բացահայտման մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր օրեր առաջ: Գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։

Երեկ էլ տրամադրված մեկ այլ տեղեկատվության համաձայն, վերջինների ծավալած հակապետական գործունեության հետևանքով պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Տպել
888 դիտում

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում