ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը ընդունել է Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի առաջարկած ժամկետները

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկում է Ժնևում նախատեսվող հանդիպման ճշգրիտ ժամկետները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԶԼՄ-ները։

«Լավրովը Բլինկենին մի քանի ժամկետներ է առաջարկել հաջորդ շաբաթ հանդիպելու համար, Բլինկենն ընդունել է դրանք»,- «Թվիթեր»-ում գրել է Washington Post-ի լրագրողը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Ըստ նույն տվյալների՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական տրամադրվածություն չի դրսևորում։

Բլինկենն ավելի վաղ առաջարկել էր Լավրովին հանդիպել հաջորդ շաբաթ։ Ամերիկյան կողմը հանդիպման վայր է դիտարկում Ժնևը։

Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ «ռուսական ագրեսիայի» և Կիևին դրանից պաշտպանվելու հնարավորության մասին արևմուտքի հայտարարությունները և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածք և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով, դա ոչ մեկին չի սպառնում եւ չպետք է անհանգստացնի որեւէ մեկին։

Տպել
899 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)