Մասնակիցներին հյուրընկալող երկիրը չի որոշում. Խանդանյանը՝ «Եվրանեսթ»-ին ադրբեջանցի պատգամավորների մասնակցության մասին

Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի ունեցան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը։ Դրանք չորսն էին՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, սոցիալական։

Վեհաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել նաև ադրբեջանցի 2 պատգամավորներ, որոնց ՀՀ մուտք գործելը բավականին բուռն արձագանք ստացավ ՀՀ քաղաքացիների շրջանում՝ ուղեկցվելով բողոքի ակցիաներով:

Հայկական պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով վեհաժողովի աշխատանքներին և դրա արդյունքներին, ասաց, որ, ի թիվս այլ հարցերի, քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հարավային Կովկասում խնդիրները թեմայով հարցը. «Այս հարցի ժամանակ մեր պատվիրակության անդամները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգային, մարտահրավերներին վերաբերող հարցերի մասին: Բարձրացվել է հայ ռազմագերիների խնդիրը, հումանիտար կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղի տարածք մուտք գործելու սահմանափակման, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջոցների ապաշրջափակմանը»:

Խանդանյանն ընդգծեց՝ կարևոր է նաև այն, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ևս անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացներին. «Նրանք, ի պատասխան Ադրբեջանի շարունակաբար տարվող թեզին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է, հստակ արձանագրել են, որ պատերազմը չի կարող լինել հակամարտության լուծման ելք, և հակամարտությունը շարունակվում է, այն պետք է համապարփակ, խաղաղ լուծում գտնի»:

Դիտարկմանը՝ քննադատություններ են հնչում նաև այն մասով, որ ակնկալվում էր՝ վեհաժողովում ռազմագերիներին վերադարձնելու հարց ևս ներառված կլինի, սակայն չի եղել, պատգամավորը նշեց. «Սա խորհրդարանական վեհաժողով է, խորհրդարանականներն ընդունում են ազգային խորհրդարաններում օրենքներ, խորհրդարանական վեհաժողովներում միջազգային խորհրդարանական հարթակներում բանաձևեր։ Ինչպես արդեն նշեցի, քննարկվել է Հարավային Կովկասում խնդիրները թեմայով հարցը, որի շրջանակներում քննարկվել է նաև գերիների հարցը»:

Հարցին՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հայ և ադրբեջանցի պատգամավորների աշխատանքը կառուցողական համարո՞ւմ է, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ ինչպես մյուս խորհրդարանական վեհաժողովների ժամանակ, այնպես էլ այս երկուստեք ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումներն ու մոտեցումները:

«Նրանք մեծ մասամբ կրկնում են իրենց թեզերը, մենք էլ բոլոր այդ թեզերին հակափաստարկներ ենք բերել»,- ասաց պատգամավորը և հիշատակեց ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովի այն խոսքերը, թե բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին:

Անդրադառնալով վերջին օրերի ակցիաներին, որոնք իրականացվում էին ընդդեմ ադրբեջանցի պատգամավորների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը նկատեց՝ հաշվի առնելով պատերազմը և դրա հետևանքները, ինչպես նաև Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ նորմալ է, որ ՀՀ քաղաքացիներն ակցիաներ են իրականացնում:

«Նրանք փորձում են այդ կերպ իրենց ձայնը հասանելի դարձնել ադրբեջանցի պատգամավորների համար: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, յուրաքանչյուր մարդ կարող է իր դիրքորոշումը հայտնել: Բայց նաև ես նկատեցի, որ այդ ակցիաները միայն ուղղված չէին այդ երկու պատգամավորների դեմ: Հաշվի առնելով ցույցների մասնակիցների կազմը՝ կարող ենք ենթադրել, որ կար նաև քաղաքական որոշակի կողմնորոշվածություն: Սակայն, կրկնում եմ, նորմալ է ակցիաներ իրականացնելը. ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ ակցիայի մասնակիցները պնդում էին, թե ՀՀ-ն պետք է հրաժարվեր «Եվրանեսթ»-ը մեր երկրում անցկացնելու գաղափարից և անվտանգության երաշխիք չտար ադրբեջանցի պատգամավորների համար, Խանդանյանն ասաց՝ ՀՀ-ին իրավունք էր վերապահվել վեհաժողովն այստեղ անցկացնելու ռոտացիայի սկզբունքով:

«Կարծում եմ՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը հաշվի առնելով՝ շատ կարևոր էր վեհաժողովը մեր երկրում անցկացնելը: Իսկ մասնակիցների կազմը հյուրընկալող երկիրը չի որոշում: Վեհաժողովի քարտուղարությունը մասնակցության հրավերն ուղարկում է բոլոր պատվիրակություններին, և նրանք են որոշում՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ»,- պարզաբանեց պատգամավորը:

Հարցին՝ այս անգամ իշխանությանն ու ընդդիմությանը հաջողվեց միասին համագործակցել՝ ի շահ ՀՀ-ի, պատգամավորը պատասխանեց՝ դրական է համարում ՀՀ-ի աշխատանքը վեհաժողովում:

«Նախապես խոսել ենք օրակարգի հարցերի շուրջ: Բայց չեմ կարող ասել, որ համապատասխանեցրել էինք թեզերը, որոնք պետք է հնչեցնեինք: Կարծում եմ՝ նորմալ աշխատել ենք, և յուրաքանչյուր պատգամավոր իր լիազորությունների շրջանակներում հայտնել է իր դիրքորոշումը»,- նշեց նա:

Խանդանյանը, խոսելով նաև «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի երեկվա նիստում ընդունված բանաձևի մասին, որին «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել, ընդգծեց՝ դա բանաձև չէր, այլ բյուրոյի հայտարարությունը. «Բյուրոն կազմված է պատվիրակության ղեկավարներից և Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարներից: Հայտարարության տեքստն արդեն հասանելի է, և այն վերաբերում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Բյուրոյի նիստին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի պատվիրակության ղեկավարները, և Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել»,- հայտնեց պատգամավորը:

Նկատենք՝ բյուրոյի հայտարարության մեջ նշված է, որ իրենք «խստորեն դատապարտում են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի մարզերի անօրինական անկախ ճանաչելը», ինչպես նաև հայտնում, որ Ռուսաստանի այս քայլը «միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1164 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն