ՔԿՀ աշխատակիցը կալանավորի հետ մտերմացել էր, փորձել կաշառքի դիմաց նրա համար ալկոհոլային խմիչքներ փոխադրել

Ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառքի դիմաց կալանավորված անձին ալկոհոլային խմիչք փոխանցելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նշված դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի մասնագետը Երևանում հանդիպել է ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի մտերմին և վերջինիցս ընդունել կալանավորի օգտին ալկոհոլային խմիչք նշված ՔԿՀ մտցնելու և նրան փոխանցելու համար 100.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկը: 

2021թ. նոյեմբերի 21-ին գիշերը նրանք կրկին հանդիպել են, ՔԿՀ աշխատակիցը ստացել է 5 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներում լցված էթիլ սպիրտ և մեթիլ սպիրտ պարունակող կոնյականման հեղուկները, ինչպես նաև կաշառքի նշված գումարը: 

Հերթափոխի օրը աշխատակիցը արգելված իրերը փոխադրել է ՔԿՀ: Սակայն հիմնարկի ծառայողների աչալրջության արդյունքում նրանց պահանջով ներկայացրել է փաթեթում առկա տարաները, որոնք սահմանված կարգով վերցվել են: Այսինքն՝ իր կամքից անկախ պատճառներով նա չի կարողացել խմիչքները փոխանցել կալանավորված անձին: 

Նշված հանցավոր արարքները կատարելու համար վերջինիս առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի (ակնհայտ ապօրինի գործողության համար պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու), իսկ կալանավորված անձի մտերմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի՝ (կաշառք տալու) հատկանիշներով: 

Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ երկու անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: 

Քրեական գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ ՔԿՀ աշխատակիցը կալանավորված անձի հետ ձևավորել է մտերիմ հարաբերություններ, տեղեկացրել իր ֆինանսական խնդիրների մասին և վերջինիս պատրաստակամություն է հայտնել իր մտերմի միջոցով աշխատակցի համար վարկ ձևակերպել: Այսինքն՝ ՔԿՀ-ի աշխատակիցը անձնական այնպիսի կապեր է հաստատել, որոնք կարող էին խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը: Նման հարաբերություններն ի վերջո նպաստել են նաև հանցանքի կատարմանը: 

Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ծառայության նկատմամբ ոչ բարեխիղճ նման վերաբերմունքի դրսևորումները կարող են հանգեցնել դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, նոր հանցագործությունների պատճառ հանդիսանալ՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքում նման հանցավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն, արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել ԱՆ քրեակատարողական ծառայության պետին:

Տպել
783 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց