Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն խոսքի և մամուլի ազատության նոր մակարդակի է հասել. Հակոբ Արշակյանը՝ Թերեզա Ռիբեյրոյին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 10-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թերեզա Ռիբեյրոյին ԵԱՀԿ-ում նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում նոր մակարդակի է հասել, բայց դեռեւս շատ անելիքներ կան:

«Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք վճռական ենք՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները, որպեսզի մամուլի եւ խոսքի ազատությունը Հայաստանում համապատասխանի եվրոպական ամենաբարձր չափանիշներին»,- ասել է նա:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ որպես խաղաղասեր ժողովուրդ եւ պետություն, մինչդեռ շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու ատելությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ:

Նա դատապարտել է այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, իսկ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում:

«Մենք նաեւ բախվում ենք հայկական կրոնական եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման բազմաթիվ փաստերի եւ դրվագների: Սա Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ոչնչացման քաղաքականության մի մասն է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս թիրախավորվել էին նաեւ լրագրողներ:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ նման կանխամտածված արարքը նպատակ ուներ խոչընդոտել ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների արձանագրումն ու դրանք միջազգային հանրությանը ներկայացնելը:

Այդ համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Թերեզա Ռիբեյրոյի արձագանքը Հրանտ Դինքի գործին:

Թերեզա Ռիբեյրոն անդրադարձել է տեղեկատվության հասանելիության ու մատչելիության, տեղեկատվական աղբյուրների անվտանգության, լրագրողների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման կարեւորությանը: Հյուրի խոսքով՝ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն մեդիամիջավայրի վրա:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո գործունեության լիցենզիաներ են տրվել բազմաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցների: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր երկիրը քայլեր է ձեռնարկել պատերազմից հետո նկատվող ատելության խոսքի դրսեւորումները մեղմելու ուղղությամբ:

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրում մեդիադաշտի առողջացմանն ուղղված բարեփոխումները՝ նշելով, որ զանգվածային լրատվության մասին օրենսդրության կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են: Պատգամավորի գնահատմամբ՝ պետությունը չպետք է միջամտի լրագրողական համայնքի ինքնակարգավորմանը, այլ պետք է փորձի աջակցել նրանց գործունեությանը:

Մարիա Կարապետյանը խոսել է հետպատերազմյան խնդիրների մասին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում պատասխանատվություն սահմանող կարգավորումներին:

Տպել
2393 դիտում

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան