Լավագույն դերասան, բեմադրիչ, ներկայացում. ովքեր են ներկայացված «Արտավազդ» մրցանակաբաշխությունում

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն արդեն 26 տարեկան է: Մարտի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա սպասված մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրված է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում: Այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»: Կտրվեն նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակներ:

Լավագույն մանկական ներկայացում անվանակարգերում նոմինացված են՝

Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի «Կոկորդիլոսը» բեմադրիչ՝ Աղասի Մելքոնյան, Հ. Պարոնյանի անվան  թատրոնի «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» բեմադրիչ՝ Ռուզան Խաչատրյան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոն «Ոսկե ճուտիկը» բեմադրիչ՝ Կարեն Խաչատրյան, Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն «Գծավորը» բեմադրիչ՝ Մերի Մարգարյան:

Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգերում են նոմինացված դերասանուհիներ՝

Անի Խաչիկյանը «Օսկարը եւ վարդագույն տիկինը» ներկայացման համար (Պեգիբլու)

Սիրանույշ Թադևոսյանը «Կոդա» ներկայացման համար (Էմմի)

Մելսիդա Հակոբյանը «Սկապենի արարքները» ներկայացման համար (Զերբինետտա)

Էվա Խաչատրյանը «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման համար  (Կին)

Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգերում են նոմինացված դերասաններ՝

Ներսես Ավետիսյանը «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացման համար (Օսկար),

Մարատ Խաչատրյանը «2+2» ներկայացման համար (Ջեք Գեյբլ, Ստեֆանի),

Հարություն Սարգսյանը «…և նորից Գարուն» ներկայացման համար (Մաք)

Գոռ Համբարձումյանը «Սկապենի արարքները» ներկայացման համար (Արգանտ)

Ավետ Զոհրաբյանը «Համլետ» ներկայացման համար (Համլետ)

Արսեն Միքայելյանը«Մաուգլի» ներկայացման համար (Երիտասարդ Մաուգլի): 

Լավագույն դերասանուհի անվանակարգերում նոմինացված են՝

Մարիամ Ղազանչյանը «Երեք քույր» (Մաշա)

Նարինե Պետրոսյանը «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի» (Օրիորդ Սյուպո)

Ելենա Վարդանյանը «Գարդենիա» (I կին)

Լուիզա Ներսիսյանը «Համլետ» (Գերտրուդ)

Անի Ղազարյանը «Դասական... ոչ դասական» (Պոպովա)

Լավագույն դերասան անվանակարգերում նոմինացված են՝

Արթուր Կարապետյանը «Ներոն և Սենեկա» (Ներոն)

Արման Ղազարյանը «Ծիծաղի ակադեմիա» (Գրաքննիչ)

Լև Նալբանդյանը «Սկապենի արարքները» (Սկապեն)

Սենիկ Բարսեղյանը «Կեսարի խրախճանքը» (Ներոն)

Մխիթար Ավետիսյանը «Հինգ պատմություն սիրո մասին» (Տղամարդ)

Լևս Դավթյանը «Դասական... ոչ դասական» (Սմիրնով)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգերում նոմինացված են՝

Արմինե Անդրեասյանը «…և նորից Գարուն» (Միսս Մարթա), Լուիզա Ղամբարյանը «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի» (Կոմսուհի), Լիլիա Մուկուչյանը «ԿոնտրԱկտ» (Թոփ-մենեջեր), Հասմիկ Սուվարյան «Մաուգլի » (Բագիրա)

Երկրորդ պլանի լավագույն դերասան Սերգեյ Թովմասյանը «…և նորից Գարուն» (Պարոն Փիթերս), Արա Գևորգյանը «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի» (Մաշտյու), Մանվել Խաչատրյանը «Սկապենի արարքները» (Ժերոնտ), Ներսես Մարկոսյանը «Համլետ» (Օզրիկ), Էդգար Քոչարյանը «Երկիր հայրենի» (Վեստ Սարգիս), Արսեն Սաղաթելյանը«Մաուգլի » (Տաբաքի)

Երաժշտության լավագույն հեղինակ անվանակարգերում նոմինացված են՝

Գրիգոր Կյոկչյանը Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում «Կոկորդիլոսը» ներկայացման երաժշտության համար, Վահե Գրիգորյանը Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» ներկայացման երաժշտության համար, BBG բենդը (Տիգրան Աթայան, Իշխան Ղարիբյան) Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկանան թատրոնի «Կոդա» ներկայացման երաժշտության համար: 

Լավագույն պլաստիկ ներկայացում անվանակարգերում նոմինացված են՝

«Նարեկ» պարային համույթ «#44» խորեոգրաֆներ՝ Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան, Մնջախաղի թատրոն «ՍինSIN» բեմ.՝ Կարեն Խաչատրյան, Մնջախաղի թատրոն «Օֆլայն» բեմ.՝ Արսեն Խաչատրյան, Ֆորմա թ-ն «Վայ-վայ» բեմ.՝ Հայկ Իսրայելյան:

Լավագույն ներկայացում անվանակարգերում նոմինացված են՝

Հ. Պարոնյանի անվան թատրոն «Արքան հրապարակում» բեմ.՝ Հակոբ Ղազանչյան, Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, «…և նորից Գարուն» բեմ.՝ Նարինե Գրիգորյան, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի» բեմ.՝ Հրաչյա Հարությունյան, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոն «Սկապենի արարքները» բեմ.՝ Կարեն Ներսիսյան, Կամերային թատրոն «Համլետ» բեմ.՝ Արա Երնջակյա, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն  «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան:

Լավագույն մանկական ներկայացում անվանակարգերում նոմինացված են

Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի «Կոկորդիլոսը» բեմադրիչ՝ Աղասի Մելքոնյան, Հ.Պարոնյանի անվան  թատրոնի «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» բեմադրիչ՝ Ռուզան Խաչատրյան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկանան թատրոն «Ոսկե ճուտիկը» բեմադրիչ՝ Կարեն Խաչատրյան, Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն «Գծավորը» բեմադրիչ՝ Մերի Մարգարյան:

Լավագույն սցենոգրաֆիա և զգեստների նկարիչ անվանակարգերում նոմինացված են՝

«Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի»՝ սցենոգրաֆ, «Օրփեոս և Էվրիդիկե» սցենոգրաֆ Տիգրան Ձիթողցյան, Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան «…և նորից Գարուն»- սցենոգրաֆ, Լուսինե Խաչատրյան «Մաուգլի» զգեստների նկարիչ:

Լավագույն թատերագիտական հոդված անվանակարգերում նոմինացված են՝ Քրիստինե Պողոսյանը՝ «Հաջողված թռիչք», Անուշ Ասլիբեկյանը՝ «Էվրիդիկեն ձայն ունի», Գայանե Մկրտչյանը՝ Գոմեշը». Երբ ոչ մեկը ոչ մեկի արևը չէր խլում», Ռուզան Առաքելյանը՝ Տրագիկոմիկական «ծուղակ»՝ 4u. պարոնը, ում «Օրնիֆլ» են կոչում:

Լավագույն երիտասարդ բեմադրիչ անվանակարգերում նոմինացված են՝ Գալուստ Ներսիսյանը՝ «Կոդա», Մերի Մարգարյանը՝ «Ճախրող լամպը», Դավիթ Աբրահամյանը՝ «Հինգ պատմություն սիրո մասին», Սարգիս Շողունցը՝«Պոետի խոստովանանքը»: 

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը,  դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։

Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն է: ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Այդ օրն ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից: Այն տեղի կունենա Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

Տպել
4549 դիտում

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը