«Սերը ձեզ ստիպում է խենթություններ անել». «Օսկարի» ժամանակ Սմիթը հարվածել է հաղորդավարին՝ իր կնոջ մասին կատակելու համար

Այս տարի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը ևս հետ չի մնացել սկանդալային և անմոռանալի պահերով: «Օսկար-2022»-ի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը:

Բանն այն է, որ բեմ դուրս եկած ամերիկացի կատակերգու, դերասան Քրիս Ռոքը, որը պետք է մրցանակ հանձներ անվանակարգերից մեկում ճանաչված հաղթողին, կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի՝ դերերից մեկում գլխի մազերը սափրած լինելու համար: Դրանից հետո Սմիթը բարձրացել է բեմ և ապտակել Ռոքին:

Սկզբում բոլորին թվացել է, թե բեմադրված տեսարան է, սակայն Սմիթը, վերադառնալով իր տեղը, նաև բարձրաձայն բղավել է հաղորդավարի վրա՝ ասելով. «Չհամարձակվես կնոջս անունը տալ»:

Տեսարանը մեծ արձագանք է գտել մրցանակաբաշխությանը ներկա աստղերի շրջանում, նաև դարձել կատակների և մեմերի առիթ:

Լրագրողի հետ զրույցում Քրիս Ռոքը, անդրադառնալով  տեղի ունեցածին, կրկին կատակել է՝ ասելով. «Մենք կրքոտ մարդիկ ենք»:

«Լավագույն դերասան անվանակարգում» հաղթող ճանաչված դերասան Ուիլ Սմիթն էլ իր ելույթի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները: Իր խոսքում միջադեպի մասին խոսելիս նա նշել է. «Ես ցանկանում են ներողություն խնդրել ակադեմիայից, նաև՝ բոլոր գործընկերներիցս: Ես նման եմ խելագար հոր: Սերը ձեզ ստիպում է խենթություններ անել»:

«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները պատահարի առնչությամբ նույնպես հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք նշել են, որ ակադեմիան չի ընդունում որևէ տեսակի բռնություն. «Մենք շնորհավորում ենք այս երեկոյի բոլոր օսկարակիրներին»:

Նշենք, որ Ջադա Փինքեթ Սմիթը երկար տարիներ է՝ հիվանդ է ալոպեցիա հիվանդությամբ, որն էլ մազաթափության պատճառն է: Տևական ժամանակ է՝ նա բուժում է ստանում հիվանդության դեմ: Նախկինում ամուսինները թաքցնում էին հիվանդության փաստը, սակայն մի քանի շաբաթ առաջ Սմիթի կինը հայտարարել է դրա մասին և նշել, որ չի պատրաստվում այլևս թաքցնել:

Տպել
2512 դիտում

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին