Շիրակի մարզպետը ՄԻՊ-ի հետ զրույցում անդրադարձել է ռազմագերիների մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հայտարարությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առաջին պաշտոնական այցով այսօր Գյումրիում էր: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպման առանցքում գերեվարվածների հայրենադարձման և 44-օրյա պատերազմի հետևանքով նրանց ընտանիքներում ստեղծված խնդիրների քննարկումն էր:

Զրույցի սկզբում մարզպետն անդրադարձավ նախօրեին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հայտարարությանը, որով վերջինս փորձել է կասկածի տակ դնել գերեվարված անձանց իրավական կարգավիճակը։ Նազելի Բաղդասարյանը, վկայակոչելով միջազգային բանաձևերն ու փաստաթղթերը, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթները, արձանագրել է, որ Ադրբեջանում պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ։

2.jpg (33 KB)

Մարզպետը նաև ուշադրություն հրավիրեց Շիրակի մարզի գերեվարված անձանց խնդրի վրա՝ հիշեցնելով, որ 62 գերեվարվածներից 32-ն արդեն վերադարձել են:

«Պետք է արձանագրել, որ գործընթացից հարազատների սպասումներն ավելին են, և դա բնական է: Ցավով պետք է արձանագրեմ, որ այս հարցը շարունակում է մնալ ամենակնճռոտը մեր մարզի համար:

Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով՝ պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- ասաց մարզպետը:

277677265_271651465157716_3066297607666176625_n.jpg (188 KB)

ՄԻՊ-ը վստահեցրեց, որ խնդրի լուծման ուղղությամբ իրենց մանդատի շրջանակներում արվում է առավելագույնը: Այն, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները, ըստ Գրիգորյանի, ակնհայտ է։

«Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից բավարարված չեմ: Ամեն պարագայում ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»,- ընդգծեց Քրիստիննե Գրիգորյանը։

1.jpg (130 KB)

Մարզպետի հետ հանդիպումից հետո ՄԻՊ-ը հանդիպելու էր գերեվարվածների ընտանիքների անդամների հետ: Լրագրողների հետ զրույցում ասաց՝ այդ հանդիպումն իր համար կարևոր նշանակություն ունի:

«Ծնողներին ասելու եմ՝ եթե կա կոնկրետ անհրաժեշտություն, ահագնացող ինչ-որ բան, փորձենք Կարմիր խաչի միջոցով հարցը բարձրացնել, բնականաբար, հարգելով նրանց մանդատը: Ինձ համար շատ կարևոր է ընտանիքներին անձամբ հանդիպելը և հավաստիացնելը, որ ՄԻՊ-ն ամեն օր աշխատում է մեր տղաների վերադարձի ուղղությամբ: Մենք բավարար իրավական հիմքեր ունենք և պետք է անդադար՝ չհոգնելով աշխատենք, հասնենք մեր նպատակին»,- ասաց ՄԻՊ-ը:

Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետն այնուհետ եղել են «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, ծանոթացել պայմաններին ու կատարված աշխատանքներին։

277654606_271651605157702_5376154845316711417_n.jpg (387 KB)

Սամսոն Մատինյան

Տպել
872 դիտում

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին