Հոգեբանական խնդիրներն անտեսվում են. կնքվեց «Հոգեկան առողջություն» կոալիցիոն հուշագիր, Աննա Հակոբյանը ևս ներկա էր

Հայաստանում և ամբողջ աշխարհում հոգեբանական առողջության խնդիրներն այդքան էլ ուշադրության կենտրոնում չեն: Հասարակության մեջ նման խնդիրներ ունեցող մարդիկ անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում, երբեմն էլ՝ անգամ պիտակավորվում: Բացի դրանից, շատ քիչ են անհրաժեշտ մասնագիտական կարողություններին տիրապետող հոգեկան առողջության բուժմամբ զբաղվող մասնագետները:

Ոլորտում առկա խնդիրների մասին արձանագրում է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը և ուշադրության տակ է առել դրանք: 

Ըստ այդմ՝ այսօր կնքվեց «Հոգեբանական առողջություն» կոալիցիա անդամ-կազմակերպությունների միջև համագործակցության հուշագիր։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանը, Հայաստանում ԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում գործող տարբեր հոգեբանական կազմակերպությունների և կենտրոնների տնօրեններ, ներկայացուցիչներ:

Հուշագրի ստորագրումը, ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով, խոսում է, որ հոգեբանական առողջության խնդիրներ կան, և դրանց պետք է բովանդակային ու ֆինանսական առումով լուծումներ տալ։

Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ստեղծված կոալիցիան ունի երեք կարևոր նպատակ՝ համախմբել ոլորտում աշխատող հետաքրքրված թե՛ մասնագիտական կառույցներին, թե՛ պրակտիկ բուժմամբ զբաղվողներին, միջազգային կազմակերպություններին: Նրանք պետք է  վեր հանեն, բարձրաձայնեն ոլորտի խնդիրները: «Պետք է հասկանալ՝ ինչպիսի օրենսդրական, ֆինանսական, մշակույթի փոփոխության, բուժման ընթացքին վերաբերող հարցեր կան, որոնք մենք միասին պետք է կարգավորենք»,- ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նշեց՝ առողջությունը մարդու ընդհանուր լավ լինելն է, որի մեջ կարևոր է նաև հոգեբանական առողջությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին երկու արտակարգ դեպքերը՝ պատերազմը և կորոնավիրուսային հիվանդության պատճառով ստեղծված իրավիճակը, ապացուցեին՝ հոգեբանական առողջության ոլորտում խնդիրներ կան:

«Ամբողջ աշխարհում և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներն այդքան ուշադրության կենտրոնում չեն եղել: Սակայն մենք աշխատում ենք ոլորտը կարգավորելու հարցում: Վերջին երեք տարիների ընթացքում, օրինակ, Աբովյանի մանկական հոգեբուժական կենտրոնն ենք վերաբացել: Վերանորոգել ենք հոգեկան առողջության ազգային կենտրոնը: Պետությունը, իր կողմից ուշադրություն դարձնելով հոգեբանական առողջության հետ կապված խնդիրներին, կնպաստի դրանց արագ լուծմանը»,- վստահեցրեց նա:

Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ կոալիցիան նպատակ է ունենալու կարգավորել ոլորտի մասնագիտական կարողությունների հետ կապված խնդիրները, անհրաժեշտ մասնագետների առկայությունը ոլորտում: Ավանեսյանը նշեց՝ պետք է բուժական ավելի լավ մեթոդներ ներառել, խնամքը տարանջատել ստացիոնար բուժումից. «Հոգական առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պիտակավորմանը պետք է վերջ դնել, իրազեկենք, որ նման խնդիրների դեպքում ժամանակին պետք է դիմել: Եթե մարդը վաղ դիմի օգնության, ապա լուրջ հոգեբանական խնդիր ունենալու հատվածը կարող է հաղթահարել»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև Աննա Հակոբյանին՝ իր ներկայությամբ աշխատանքի կարևորությունը ընդգծելու համար: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ հավելեց, որ, առհասարակ, ազդեցիկ անձանց, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը պայման է ապահովում, որ հոգեկան առողջության խնդիրներն ավելի շատ բարձրաձայնվեն ու լուծում ստանան: Նա փաստեց, որ ՀՀ-ում միայն 22 հազարից ավելի հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձինք այդ խնդիրների հետևանքով ձեռք են բերել նաև հաշմանդամություն։

Մասնագետի խոսքով՝ պետք է այնպես անել, որ մարդիկ, կարծրատիպերից կամ ամոթի զգացումից ելնելով, ոչ թե չդիմեն անհրաժեշտ մասնագետներին, այլ հակառակը՝ դիմեն ժամանակին և ստանան համապատասխան անհրաժեշտ բուժումը:

«Կար ժամանակ՝ երազանք էր. առողջապահության ոլորտի ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով պատրաստակամություն է ցուցաբերվել զբաղվել ոլորտի խնդիրներով: Կոալիցիան լինելու է հարթակ, որտեղ ոլորտի բոլոր կազմակերպությունները համատեղում են իրենց մասնագիտական հմտությունները: Շատ կարևորում ենք տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը այս կոալիցիայի ստեղծմանը: Հետևաբար կարող ենք փաստել, որ պատրաստ ենք կարգավորել ոլորտում առկա բացերն ու խնդիրները»,- ասաց նա:

Կոալիցիայի մեջ ընդգրկված է ոլորտի 43 կազմակերպություն: Սողոյանը ընդգծեց՝ չկա տեղեկատվություն՝ մարզերում ի՞նչ ռեսուրսներ կան ոլորտի խնդիրների լուծման համար: Չկան տվյալներ նաև, թե ՀՀ-ում հոգեբանական առողջության քանի՞ ծառայություն կա: Կոալիցիան ուղղված է նաև դրանք կարգավորելուն:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան նույնպես նշեց՝ հոգեկան առողջության խնդիրը իսկապես մտահոգության առարկա է: Նա նկատեց, որ նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ աշխարհի փոփոխվելուն զուգընթաց ավելանում է հոգեկան առողջություն ունեցող անձանց թիվը: «Ամեն օր մենք ականատես ենք լինում հոգեկան առողջության խնդիրներին։ Մարդկանց 5-ից մեկը տառապում է այս հիվանդությամբ»,- հավելեց նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում 150 մլն մարդ ապրում է հոգեկան առողջության խնդիրներով:

Մերի Խաչատրյան

Տպել
1779 դիտում

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում