Գյումրիում կկայանա հոբելյանական՝ 10-րդ «Շիրակի էսքիզներ» հանրապետական մրցույթ-փառատոնը

Նոր տարբերանշան, նոր կանոնակարգ, հայկականն անաղարտ պահելու անխախտ սկզբունք: Գյումրիում ծնունդ առած «Շիրակի էսքիզներ» հանրապետական մրցույթ-փառատոնի համար տարին հոբելյանական է: Մայիսին կմեկնարկի 10-րդ «Շիրակի էսքիզներ»-ը:

Այս փառատոնը զարգացման ու կայացման ճանապարհն անցել է ՀՀ պարարվեստի գիտակ, փորձառու և ճանաչված բալետմայստերների հետ՝ կրթվելով, հղկվելով առավել կայուն գույն ու երանգ ստանալով:

Մասնագիտական գնահատմամբ՝ ճաշակ, որակ ու խոսք թելադրող է «Շիրակի էսքիզներ»-ը, շատերի համար՝ ինքնաբացահայտման, շատերի համար՝ ինքնահաստատման, շատերի համար էլ ներկայանալու վստահելի հարթակ է նաև:

Տարեցտարի աշխարհագրական սահմաններն ընդլայնող փառատոնն այս տարի կներկայանա ներքին փոփոխություններով: Մասնագիտական կազմն այն արդեն քննարկել, այժմ քննարկման արդյունքներն է ի մի բերում: «Բոլոր փոփոխություններն արվել են՝ հիմքում պահելով ազգային պարերի հանրայնացումը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց փառատոնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:

«Որոշել ենք մշակել պրոֆեսիոնալին հնարավորինս մոտ ձևաչափ: Իսկ դա ենթադրում է կանոնադրական և կանոնակարգային փոփոխություններ, տարիքային բաշխման մեջ փոփոխություն գուցե լինի, անվանակարգային առանձնացում կլինի, որը նախկինում չի եղել: Գործիքակազմը, որով կորոշվեն հաղթողները և մրցանակակիրները, կբերվեն նոր նշաձողի վրա»,- տեղեկացրեց Թովմասյանը:

«Ժամանակի ընթացքում փոխվում են մշակութային արժեքների գնահատման չափանիշները և փոխվում են նաև նրանց մատուցման ձևերն ու եղանակները: Մեր գլխավոր նպատակը գյումրվա էսքիզներին նոր թափ հաղորդելն է նաև»,- նկատեց «Բերդ» պարային համույթի գլխավոր բալետմայստեր Կարեն Գևորգյանը:

«Պահել ազգայինը այսօրվա հետ քայլելով». տեսակետի հեղինակը «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանն է:

Վաղը մենք, մեր պարն ու ապագա սերունդը որտեղ ենք լինելու, ինչ ճանապարհով ենք քայլելու: Այս հարցերի պատասխանները, ըստ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի, տալիս է «Շիրակի էսքիզներ»-ը:

«Պարը ինչպես է ազդում այսօրվա կյանքի վրա, ինչ գաղափարներ է տալիս կամ ենթագիտակցության մեջ ինչ կարող է ձևավորի, որը կօգնի մեր սերնդին նոր մտածելակերպով զարգանալու, առաջ քայլելու»,- ասում է նա: Նրանք «Շիրակի էսքիզներ»-ի ժյուրիի նախագահներ են եղել տարբեր շրջաններում, քաջածանոթ են փառատոնի որակական և ստեղծագործական վերելքին: 10-րդ հոբելյանականից սպասելիքներն առավել են:

Տպել
3367 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ