Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Նախատեսվում է այս տարի Երևանում կանգնեցնել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում: 

Լավրովը նախ հիշեցրել է, որ ապրիլի 3-ին լրացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս տարի լրանում է նաև համագործակցության  և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: «Սա նշանակալի տարեթիվ է՝ մեր դաշնակցության, ռազմավարական գործընկերության համար»,-ասաց Լավրովը:

Հոբելյանին նվիրված միջոցառումների աշխատանքները հետևողականորեն իրականացվում են: ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև առկա վստահելի, կանոնավոր քաղաքական երկխոսության մասին:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպմանն ընդգծել են նաև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի լավ, համալիր, արդյունավետ աշխատանքի մասին:  Լավրովը նշել է՝ նախարարների մակարդակով, նաև խորհրդարանական մակարդակում ակտիվորեն զարգանում են կապերը: Այս ամսվա վերջին կկայանա միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ  նիստը:

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը: Արտաքին առևտրում մեր մասնաբաժինը գերազանցում է 30 տոկոսը»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Անկումից հետո, որը գրանցվել էր կորոնավիրուսի պատճառով, հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի: Անցյալ տարի այն կազմել է ավելի քան  2 մլրդ 600 մլն դոլար:

Արտգործնախարարները պայմանավորվել են նաև խթանել գործարար շրջանակների ուղիղ կապերը:  Ըստ Լավրովի՝ երկու երկրները կխորացնեն համագործակցությունը նաև մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի և այլ ոլորտներում:

«Ընթացիկ տարում պլանավորում ենք Երևանում տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Օրակարգում են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացում, իսկ Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Ռուսաստանն աջակցում է նաև Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը:

Տպել
2767 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել