Ցանկացած պարագայում Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը չի կանգնում, խնդիրը Ռուսաստանի և Արևմուտքի մեջ է. քաղաքագետ

Լավրովի հայտարարությամբ Ռուսաստանն իր դժգոհությունն է ցույց տալիս՝ ուղղված Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, ինչպես նաև Հայաստանին է փորձում ցույց տալ, թե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները չեն պաշտպանում Արցախի շահերը: Սակայն իրականում այդպես չէ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, ըստ որի՝ Ֆրանսիան և Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափում: Ըստ Լավրովի՝ Արևմուտքը զոհաբերել է խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով:

Ստեփանյանը նկատում է՝ ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով՝ իրենք պատրաստ են համագործակցել, այդ թվում՝ որպես Մինսկի խմբի նախագահի շրջանակում:

Նրա դիտարկմամբ՝ եթե նույնիսկ ԵԱՀԿ մինսկի շրջանակներում չլինի համագործակցություն, ապա Լեռնային Ղարաբաղի հարցի զոհաբերություն չի լինելու:

«ԱՄՆ-ն և Ֆրանսիան կսկսեն առանձին ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Իսկ մենք տեսնում ենք, որ գործադրում են: Այսօր էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Որքանով ես տեղյակ եմ, պատրաստվում է նաև ԱՄՆ համանախագահի այցը Հայաստան: Այսինքն՝ ցանկացած պարագայում Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը չի կանգնում. խնդիրը Ռուսաստանի և Արևմուտքի մեջ է: Խնդիրը նաև այն չէ, որ Արցախի հիմնահարցը պետք է դրանից տուժի, այլ այն է, որ հիմա ՀՀ-ն ու Ադրբեջանը հայտնվելու են հերթական ճնշման կիզակետում՝ և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ-ի կողմից: Տարբեր կողմերից կարող են լինել հակասող առաջարկներ ու հայտարարություններ, սակայն հնարավոր է՝ նաև լինեն համադրող կարծիքներ»,- կարծում է քաղաքագետը:

Հարցադրմանը՝ եթե լինեն իրար հակասող առաջարկներ, ինչպիսի՞ն պետք է լինի պաշտոնական Երևանի դիրքորոշումը, Ստեփանյանը նշում է՝ ՀՀ-ն պետք է ընդունի այն առաջարկը, որն իրեն շահեկան է:

«Մեր ղեկավարությունը պետք է ընտրի այն առաջարկը, որը համապատասխանում է Արցախի ժողովրդի շահերին: Այստեղ երկընտրանք չի լինելու, մենք պետք է առաջնորդվենք նրանով, ինչը մեզ ձեռնտու է. Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքի իրացում, Արցախի ժողովրդի անվտանգ բնակությունն իր հողի վրա: Այս առաջարկների դեպքում մեզ համար չպետք է կապ ունենա, թե որ կողմն է դա արել»,- ասում է նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ դեռ չենք կարող պնդել, թե ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն համագործակցելու Մինսկի շրջանակներում, քանի որ ամեն բանի պատճառը Ուկրաինայում տիրող պատերազմն է, և ելքն էլ կանխորոշվելու է պատերազմի ավարտով:

«Եթե Ուկրաինայի շուրջ լինի որոշակի կոնսենսուս, շատ հնարավոր է՝ տարաձայնությունները հարթվեն, և կրկին շարունակեն Մինսկի շրջանակներում նորմալ աշխատել»,- ասում է Ստեփանյանը:

Տարաձայնությունների վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշման մասին խոսելիս էլ քաղաքագետը ընդգծում է՝ Հայաստանը որևէ ուղղվածություն չպետք է ձեռք բերի:

«Երևանի դիրքորոշումը չպետք է լինի միակողմանի: Մենք պետք է հիշենք՝ Արցախում ռուս խաղաղապահներն են, պետք է նաև հիշենք, որ ՌԴ-ն լծակներ ունի քաղաքական և տնտեսական առումով: Նաև պետք է հիշել, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեզ թշնամական երկրներ չեն, որոնցից մենք ունենք դրական սպասելիքներ՝ Արցախի հիմնահարցի շրջանակներում: Մենք պետք է խուսանավենք այդ երկու կողմերի միջև լինելուց: Այո՛, լինելու են դժվարություններ, սակայն այլընտրանք չկա: Տարաձայնությունները խնդիրներ են ստեղծում ՀՀ-ի համար, բայց կան նաև հնարավորություններ»,- նշում է Ստեփանյանը:

Այդ հնարավորություններին անդրադառնալով՝ քաղաքագետը նշում է. «Իրավիճակը կարող է այնպես դասավորվել, որ կողմերից մեկը փորձի խնդիրն արագացնել, և այդ դեպքում Արցախի խնդիրը կարող է լուծվել ավելի արագ, քան մենք պատկերացնում ենք, սակայն սա զուտ վարկած է»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
4748 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)