«Արփի լիճ ազգային պարկ»-ի տարածքում խոտհունձի գործընթացում տնօրենի կողմից կոռուպցիոն չարաշահումների գործը դատարանում է

«Արփի լիճ ազգային պարկ»-ի տարածքում խոտհունձ իրականացնելու գործընթացում ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի կողմից կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝  ներկայացնելով մանրամասներ. 

Ըստ այդմ, «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողից ազգային պարկի տարածքում խոտհունձի իրականացման ոլորտում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 

Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա տնօրենի պաշտոնակատար հանդիսացած Գ. Ա.-ն 2017-2019թթ. ընթաց­քում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար Շիրակի մարզի Շաղիկ, Առափի, Ամասիա, Բերդաշեն գյուղերի մի քանի բնակչների՝ նախապես ձեռք բերված համաձայնություններով թույլատրել է ազգային պարկի տարածքում տարբեր չափերի՝ 10-ից մինչև 50 հա հողատարածքներում, առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, իրականացնել խոտհունձ: Ապօրինի խոտհունձը չկանխարգելելու դիմաց նա պահանջել է իրեն որպես կաշառք տալ այդ խոտհարքներից ստացված խոտի հակերի մի մասը, կամ նախապես պայմանավորված գումարը՝ 65000-ից մինչև 250000 ՀՀ դրամ չափով: 

Ավելի ուշ, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, խոտհունձ կատարած անձինք կաշառքի առարկա հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի գումարները մաս-մաս, ամբողջությամբ, կամ ընդհանուր շուրջ 45500-ից մինչև 840.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր քանակության՝ 300-ից մինչև 1200 հատ խոտի հակերը հանձնել են Գ.Ա.-ին: 

Առանձին դեպքերում կաշառքի գումարների մի մասի փոխարեն նա ստացել է առավելություններ, մասնավորապես այդ գումարների չստացված մասերի դիմաց նրա մատնանշած խոտհարքներում անձինք իրեն պատկանող տրանսպորտային միջոցով կատարել են խոտհունձ կամ մարվել են դրամական պարտավորություններ: 

Բացի այդ Գ.Ա.-ն զբաղեցնելով ՊՈԱԿ տնօրենի տեղակալի պաշտոնը՝ 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոտհունձ իրականացնելու նպատակով համաձայնել է մի անձի վարձակալությամբ տրամադրել 20 հա խոտհարք: Սակայն վերջինիս հետ վարձակալության պայմանագիր չի կքնել, այլ ուղղակի դիտավորությամբ շահադիտական նպատակով, գույքային օգուտ ստանալու համար որպես վարձավճար փոխանցված ընդհանուր զգալի չափի 106.000 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է: 

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ( Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը խոշոր չափով)՝(հինգ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով  (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար), (երեք դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով (Յուրացնելը կամ վատնելը), նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար: 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 5մլն դրամի չափով: 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել կաշառք տված 7 անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: 

Գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Տպել
732 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ