ԵՊՀ թիմը ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում է. ամփոփմանը ներկա է եղել նախարարը

ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։

Մրցույթի ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը:

Նախարարի խոսքով՝ այս տարի ԵՊՀ թիմերը ոչ միայն մրցակցում էին մյուս համալսարանների թիմերի հետ, այլև միմյանց հետ, քանի որ երկու թիմերն էլ եզրափակիչ անցնելու մեծ հնարավորություններ ունեին. «Որպես 2001 թվականից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն՝ շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ ռեկտոր պարոն Հովհաննիսյանին, «CodeSignal» ընկերությանը և մարզիչներին: Շնորհավորում եմ բոլորիս, գիտեք, որ սա շատ լրջագույն նվաճում է, և մեր նպատակն է, որ ՀՀ համալսարանները քայլեն աշխարհի առաջատար բուհերի հետ»:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ «Yerevan SU-2813» թիմի գրանցած արդյունքն օլիմպիադայի բոլոր մասնակիցների միջև 10-րդն է, և թիմի անդամները պարգևատրվել են բրոնզե մեդալներով։

«Այս նվաճումը հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունք է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարար, մրցույթի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն Վահրամ Դումանյանին, որը մեծ ներդրում ունի մրցույթին հայաստանյան թիմերի մասնակցության և նրանց ձեռքբերումների գործում»,- ընդգծել է ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով նաև թիմերի մարզիչներ Արմեն Անդրեասյանին, Ալբերտ Սահակյանին, ուսանողներին և այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս հաջողությանը հասնելու ճանապարհին:

«CodeSignal» ընկերության ինժեներական տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանի խոսքով՝ ընկերությունն ակտիվ աջակցում է օլիմպիական շարժմանը:

«Մեզ համար կարևոր էր բարձր արդյունքներ գրանցելը, և մենք ունենք երբևէ եղած լավագույն արդյունքը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ընկերությունն առաջին 5 թիմերի համար պատրաստել է հատուկ մրցանակներ: 

«Մեր լավագույն թիմը 10-րդ տեղում է՝ արժանանալով բրոնզե մեդալների։ Հրապարակվել է նաև 10 թիմերի ցուցակը, որոնք նվաճել են եզրափակչի ուղեգիր։ Այդ ցուցակում ԵՊՀ թիմը 8-րդն է։ 6 կամ 7 խնդիր լուծած թիմերին տրվել է 2-րդ կարգի դիպլոմ՝ մեր թիմերից երեքը։ 4-5 խնդիր լուծած թիմերը ստացել են 3-րդ կարգի դիպլոմ՝ մեր չորրորդ թիմը»,- նշել է ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ հաջորդ տարի ևս համալսարանական թիմերից մեկը դուրս կգա եզրափակիչ փուլ:

«Yerevan SU-2813» թիմի անդամ Վահագն Ալթունյանը սովորում է Մայր բուհի ԻԿՄ ֆակուլտետում: Նա ուրախությամբ նշել է, որ իր թիմը մասնակցելու է եզրափակչին. «Շատ մարտական ենք տրամադրված, քանի որ նման արդյունք կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի թիմերի շրջանում նախադեպը չուներ: Ցանկություն ունենք կրկնելու մեր արդյունքը եզրափակիչ փուլում և նոր ռեկորդներ գրանցելու»։ 

Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:

Տպել
2253 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել