Ես նրան ոչնչացնելու եմ․ Քրիս Ռոքի փոքր եղբայրը Ուիլ Սմիթին հրավիրել է բռնցքամարտի ռինգ

Ամերիկացի կատակերգու, դերասան Քրիս Ռոքի փոքր եղբայրը՝ Քեննի Ռոքը, մարտահրավեր է նետել Ուիլ Սմիթին՝ նրան հրավիրելով բռնցքամարտի ռինգ։

Հիշեցնենք՝ հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել էր բեմ և հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ վերջինս կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի վերաբերյալ:

Դրանից հետո դերասանը ինստագրամյան իր էջի միջոցով ներողություն էր խնդրել  «Օսկարի» ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:

Քեննի Ռոքը ապրիլի սկզբին պայմանագիր է ստորագրել հունիսի 11-ին Ֆլորիդայում մենամարտելու համար և որպես իր առաջին մրցակից ընտրել է Ուիլ Սմիթին։ Քրիսի եղբայրը հայտարարել է դերասանին ոչնչացնելու մտադրության մասին։

Նրա խոսքով՝ եղբայրը չի ընդունել Սմիթի ներողությունը, որը դերասանը խնդրել էր Ռքիից։ «Ո՛չ, ոչ թե եղբայրս, այլ ես պետք է ռինգում լինեմ Ուիլ Սմիթի հետ։ Ես նրան ոչնչացնելու եմ»,- հայտարարել է նա։ Մարզիկը պնդում է, որ չի վախենում արտիստի հետ հասակի տարբերությունից։

Ուիլ Սմիթը դեռ չի արձագանքել Քենի Ռոքի մարտահրավերին։ Ըստ լրատվամիջոցների` Ուիլ Սմիթի ժողովրդականությունը «Օսկարի» մրցանակաբաշխության միջադեպից հետո նվազել է գրեթե մեկ երրորդով։

Նշենք նաև, որ Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթ Սմիթը, երկար տարիներ է՝ հիվանդ է ալոպեցիա հիվանդությամբ, որն էլ մազաթափության պատճառն է: Տևական ժամանակ է՝ նա բուժում է ստանում հիվանդության դեմ: Նախկինում ամուսինները թաքցնում էին հիվանդության փաստը, սակայն մի քանի շաբաթ առաջ Սմիթի կինը հայտարարել է դրա մասին և նշել, որ չի պատրաստվում այլևս թաքցնել:

Սմիթը արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար: Միջադեպից հետո Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ այցելել «Օսկար» մրցանակաբաշխությանը։

Տպել
1702 դիտում

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն