Հայկականը խելացի է, համեղ է, որակյալ․ այսուհետև խանութներում տեղական ապրանքները կլինեն հատուկ ընդգծված

Այսուհետև հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով՝ «Հայկականը խելացի է», «Հայկականը ոճային է», «Հայկականը համեղ է», «Հայկականը որակյալ է», «Հայկականը լավագույնն է» շեշտադրումներով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականի ամռանից մեկնարկել է «Made in Armenia» («Արտադրված է Հայաստանում») նախագիծը, որի նպատակն է տեղական արտադրությունն առավել ակտիվ ներկայացնել հանրությանը եւ բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը:

Նախարարի խոսնակ Գայանե Անտոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա նախարարությունն այս քայլով փորձում է դառնալ կամուրջ հայ արտադրողի եւ սպառողի միջեւ։

«Ակնկալում ենք, որ հայկական արտադրության մասին ավելի լայն իրազեկվածություն կլինի, ինչի արդյունքում կնպաստենք նաեւ տեղական արտադրողների վաճառքի ծավալների ավելացմանը»,- ասում է նա:

Նրա հավաստմամբ՝ հենց այդ նպատակով իրազեկման գործընթացին զուգահեռ աշխատանք է այժմ տարվում սուպերմարկետների ցանցերի եւ խանութների հետ, որպեսզի հայկական արտադրության ապրանքները լինեն հատուկ ընդգծված:

«Դրանք սպառողներին կօգնեն ավելի հեշտ գտնել հայկական ապրանքները խանութների դարակաշարերում։ Նպատակը սպառողի համար հայկական արտադրանքն առավել տեսանելի ու հասանելի դարձնելն է»,- ընդգծում է խոսնակը:

Նրա փոխանցմամբ՝ նախարարությունն արդեն համագործակցում է 2 սուպերմարկետների ցանցերի եւ մի քանի հագուստի ու սննդի խանութների հետ։  «Մեր գործընկերները սիրով են միացել արտադրողին աջակցելու այս նախաձեռնությանը։ Հուսով եմ՝ սա լավ օրինակ կծառայի մյուս սուպերմարկետների ցանցերի եւ խանութների համար, եւ նրանք նույնպես կմիանան։ Կարծում եմ՝ բոլորիս պետք է համախմբի այն գաղափարը, որ ամուր պետության հիմքում կայուն տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում՝ զարգացած տեղական արտադրությունը»,- նշում է Գայանե Անտոնյանը:

Տպել
2359 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)