Նոր ավտոբուսներով հիմնականում սպասարկվում են մեծ ուղևորահոսք ունեցող երթուղիները. քաղաքապետարանը մանրամասնում է

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է քայլերը՝ տրանսպորտի ոլորտում իրականացվող աստիճանական բարեփոխումների վերաբերյալ:

Քաղաքապետարանի էջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նշվում է՝

1. Երևանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է նոր՝ միասնական տոմսային համակարգի ներդրում, և այդ հարցում, որպես ամենաշահագրգիռ կողմ, Երևանի քաղաքապետարանը ներկայումս իրականացնում է կոնկրետ գործնական քայլեր, որոնք նախատեսվում են ավարտել մինչև ընթացիկ տարեվերջ:

Մինչ այդ, մայրաքաղաք ներկրված փոքր և միջին դասի նոր ավտոբուսներում ուղեվարձի գանձման գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար տեղադրվել են մետաղադրամ ընդունող նոր սարքեր՝ նպատակ հետապնդելով կանոնավորելու ուղեվարձի վճարման գործընթացը և նվազագույնի հասցնելու վարորդ-ուղևոր շփումը:

Ուղեվարձի վճարման գործընթացում հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների պահանջարկը՝ նոր ավտոբուսների վարորդներին տրվում է որոշակի քանակությամբ մանրադրամ՝ ուղևորների կողմից վճարումն իրականացնելու համար:

2. Երևան ներկրված նոր՝ միջին դասի «Ժոնգ թոնգ» մակնիշի 211 և փոքր դասի «Գազել» մակնիշի 100 ավտոբուսի ներդրման աշխատանքներն իրականացվում են առանձին, փոքր խմբաքանակներով, քանի որ դրանց նախորդում են տեխնիկական և կազմակերպական բնույթի միջոցառումներ, որոնց համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված:

Նոր ավտոբուսներով հիմնականում նախատեսվել և սպասարկվում են այն երթուղիները, որոնցում առկա է մեծ ուղևորահոսք: Միաժամանակ, գործող երթուղիներում առկա շարժակազմերի տեխնիկական վիճակը բարվոք չէ, ինչպես նաև գործող երթուղիներում շարժակազմերի փաստացի քանակի պայմաններում չի ապահովվում ուղևորների կանոնավոր սպասարկումը:

Նոր ավտոբուսներով փոխարինվել են հհ.97,99 երթուղիները սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր դասի ավտոբուսները, քանի որ դրանցում առկա փաստացի ուղևորահոսքը շատ մեծ էր, և փոքր դասի ավտոբուսներով հնարավոր չէր ապահովել ուղևորների կանոնավոր սպասարկումը:

Բացի այդ, «Հիգեր» և «Գազել» մակնիշների, փոքր դասի ավտոբուսներով սպասարկվող առանձին երթուղիներ ևս փոխարինվում են «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որպեսզի ազատված փոքր դասի ավտոբուսներով կազմակերպվի այն երթուղիների աշխատանքը, որոնց ուղեգծերում ներառված ճանապարհափողոցային ցանցի առանձին հատվածներով հնարավոր չէ կազմակերպել միջին դասի ավտոբուսների շահագործումը:

Առաջիկայում հերթական խմբաքանակի նոր ավտոբուսների շահագործումը կկազմակերպվի մի քանի երթուղիներով, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի հետագա կարգավորման նպատակով ընթացիկ տարում ևս ձեռք կբերվի և մայրաքաղաք կներկրվի մեծ դասի ավտոբուսների խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա վերջնականապես դադարեցնել մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող միկրոավտոբուսների աշխատանքը և զգալիորեն բարելավել ուղևորների սպասարկումը:

Տպել
3312 դիտում

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը