ՀՀ-ն գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով, արդյոք դա կազդի՞ գնի վրա. մեկնաբանում է տնտեսագետը

Գազի դիմաց ռուբլով վճարումները որևէ խնդիր չեն կարող առաջացնել ՀՀ-ի համար: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլով վճարել: 

Քթոյանի խոսքով՝ ռուբլով վճարումը կարող է խնդիրներ առաջացնել արևմուտքի համար, քանի որ պետությունների համար նախընտրելի է վճարել սեփական արժույթով, որոնք թողարկում են:

«Եթե դու չես թողարկում այդ արժույթը, քեզ համար միևնույն է, թե որ արժույթով կլինի: Չափանիշը հետևյալն է՝ արդյոք դու ունե՞ս տվյալ արժույթի մուտք քո երկիր, արդյոք այդ երկրի հետ ունե՞ս տնտեսական հարաբերություններ, թե՞ ոչ, առևտուր ունե՞ս այդ երկրի հետ, որը կապահովի տվյալ արժույթի առկայությունը երկրում: Կոնկրետ Ռուսաստանի պարագայում այս հարցերի պատասխանը դրական է. մենք ունենք ՌԴ-ի հետ արտահանում, ռուբլով առևտուր»,- ասում է տնտեսագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը գազի համար վճարում էր դոլարով. եթե առևտուրը կատարվի ռուբլով, սակայն գինը շարունակի ֆիքսված մնալ դոլարով, դա մեկ այլ հարց է, սակայն եթե ֆիքսվի ռուբլով, դա էլ այլ հարց է:

«Եթե ռուբլով գինը կապակցվի դոլարի հետ, ապա դոլարի տատանումները կարող են ազդեցություն ունենալ: Եթե չկապակցվի, մեզ համար ձեռնտու է լինելու: ՌԴ-ի համար կարևոր է, որ այդ գործընթացում արտարժույթ ներգրաված չլինի: Ռուբլով առևտուրը ամբողջ գործընթացի նկատմամբ վերահսկողություն է ենթադրում ռուսական բանկի կողմից»,- նկատում է Քթոյանը:

Նրա կարծիքով՝ ավելի վաղ տեխնիկական խնդիրներ կային, դրա համար է, որ այս գործողությունը հիմա է կատարվում:

«Ռուբլով առևտուրն իմաստ ունի այն դեպքում, երբ դու ռուբլու ներհոսք ունես և այդ ներհոսքի հաշվին կարողանում ես վճարում կատարել: Ռուսական կողմի պարագայում գազի արտահանումը արտարժույթի աղբյուր է: Իրենք պահուստներում էլ զգալի մաս ունեն դոլարի, եվրոյի, և այդ արտարժույթների համալրման համար իրենց համար նախընտրելի էր արտարժույթով առևտուրը կատարել»,- նկատում է զրուցակիցը:

Հարցադրմանը՝ գնային քաղաքականության վրա ռուբլով վճարումը կազդի՞ որևէ կերպ, Արմեն Քթոյան ասում է՝ չի կարծում, որ փոփոխություն լինի:

«Փաստաթղթերում գինն ամրագրված է դոլարով: Եթե ամրագրվի ռուբլով, և ռուբլին արժեզրկվի դոլարի կամ դրամի նկատմամբ, մեզ համար ձեռնտու է լինելու: Սակայն սա ընդամենը հայտարարություն է: Ամեն բան կախված է դետալներից»,- նկատում է նա:

Անյուտա Աթանեսյան

Տպել
4753 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)