Հայաստանում բժշկական կրթությունը միանշանակ չի զիջում միջազգայինին. հարցազրույց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ

Յուրաքանչյուր երկրի զարգացման և առաջընթացի մեջ կարևոր դեր ունի առողջապահական ոլորտը, իսկ անհրաժեշտ մասնագետներ կերտում և դաստիրակում է համապատասխան կրթական հաստատությունը: Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ բուհը, պետությունը, լիազոր գերատեսչությունն անում են ամեն ինչ, որպեսզի կարևոր բժշկական ճյուղերը մեր երկրում նույնպես զարգանան: Մուրադյանը վստահ է՝ բուհում ամեն հաջորդ սերունդ պետք է գերազանցի նախորդներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

- Պարոն Մուրադյան, վերջերս Դուք երկրորդ անգամ ընտրվեցիք ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում, այսինքն՝ սա Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանն է: Խնդրում ենք ներկայացնել նախորդ տարիների էական փոփոխությունները, որոնք գրանցվել են ԵՊԲՀ-ում Ձեր պաշտոնավարման օրոք, և առաջիկա հինգ տարիների անելիքները:

- Ինչպես նշեցիք, այո, նախորդ տարի դեկտեմբերի կեսին հրավիրված հոգաբարձուների խորհրդի անցկացրած ռեկտորի մրցութային ընտրության արդյունքում ես փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն վերընտրվեցի ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում: Ներկայացնելով առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը՝ ընդգծեցի հատկապես բուհի միջազգայնացման աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Նախանշվածի համաձայն՝ ընդլայնելով երկրների աշխարհագրությունը վերջին 5 տարվա ընթացքում շուրջ 15 տոկոսով՝ ավելացել է օտարերկրացի ապագա բժիշկների թիվը: Վերանորոգման, արդիականացման հսկայածավալ աշխատանք է կատարվել ինչպես բժշկական համալսարանի, այնպես էլ համալսարանական երեք հիվանդանոցների տարածքում: Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել: Չնայած առկա դժվարություններին՝ մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք: Բացվել են բաժանմունքներ, ձևավորվել նոր հիվանդանոցային ծառայություններ:

Բուհի ակնառու հաջողություններից էր մարտի կեսին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացումը: Նախատեսվում են այստեղ իրականացնել մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ: Ակնկալվում է, որ կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացման հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: Փորձությունների միջով պատվով անցնելով՝ մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը իմ ղեկավարությամբ առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ՝ հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ:

- ԵՊԲՀ ռեկտորի ընտրության ժամանակ Դուք մրցակից չունեիք: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այլ թեկնածուներ չեն առաջադրվում: Առհասարակ, կարևորո՞ւմ եք ընտրությունների ժամանակ մրցակցությունը: Ըստ Ձեզ՝ դրանք ավելի շատ մոտիվացիոն դաշտ չեն ստեղծո՞ւմ:

- Լինելով վիրաբույժ, բժիշկ, առողջապահության կազմակերպիչ՝ չեմ կարող թերագնահատել առողջ մրցակցության, նախաձեռնողականության կարևորությունը: Առողջ մրցակցությունն առաջին հերթին ուղղված է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և շարունակական մասնագիտական և մարդկային աճի, ինչը յուրաքանչյուր անհատի համար չափազանց կարևոր է:

Այլ թեկնածուների բացակայությունը մեկնաբանել չեմ կարող:

- Քանի՞ ուսանող այժմ ունի համալսարանը: Նրանք բուհը ավարտելուց հետո կարողանո՞ւմ են բժշկական ոլորտում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ:

- 100 տարիների ընթացքում բժշկական կադրերի դարբնոցում կերտվել են սերունդներ, որոնք բոլոր ժամանակներում՝ խաղաղ և պատերազմական օրերին, ապահովել են մեր երկրի առողջապահական ճակատը: Այսօր համալսարանն ունի 6 ֆակուլտետ, որտեղ բժշկական կրթություն է ստանում 8000 սովորող: Յուրաքանչյուր 4-րդ ուսանող արտերկրից է: Այսօր ԵՊԲՀ-ում սովորում է 1800 օտարերկրացի, որից 10 տոկոսը կլինիկական օրդինատորներ են:

Բացի այդ, ԵՊԲՀ-ն այսօր ունի շուրջ 8000 օտարերկրացի շրջանավարտ: Նրանք հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի 40 երկրի առողջապահական առաջատար կազմակերպություններում: Կարծում եմ՝ միայն այս ցուցանիշը, ինչպես նաև տարիների ընթացքում մեր երկրում որակյալ բժշկական կրթություն ստանալու հետաքրքրությունը վկայում են այն մասին, որ աշխատանք գտնելու հարցում որակյալ, բարձրակարգ մասնագետները որևէ խնդրի առաջ չեն կանգնում: Վստահ եմ, որ բուհում ամեն հաջորդ սերունդ պետք է գերազանցի նախորդներին:

- Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ այժմ երիտասարդները բժշկական առումով որակյալ կրթություն չեն ստանում, և դրանով է պայմանավորված երիտասարդ բժիշկների հանդեպ որոշակի անվստահության մթնոլորտի ձևավորումը: Որքանո՞վ են արդարացված այս խոսակցությունները, և ՀՀ-ում կրթություն ստացած բժիշկները արդյոք որևէ կերպ զիջո՞ւմ են միջազգային համալսարանում բժշկական կրթություն ստացածներին, թե՞ ոչ:

- Հարցի վերջին մասին անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ Հայաստանում բժշկական կրթությունը միանշանակ չի զիջում: Աշխարհի առաջատար փորձն ուսումնասիրելով և հետաքրքիր միջազգային ծրագրեր ներդնելով՝ մենք ձգտում ենք լինել լավագույնը և ապահովել մեր ուսանողների համար լավագույն բարձրագույն բժշկական կրթությունը Հայաստանում, որը մրցունակ է:

- Բժշկական համալսարանը պետք է միտված լինի մասնագիտությանը տիրապետող  մասնագետների պատրաստմանը: Ինչ եք կարծում՝ այսօրվա կրթական համակարգը բավարա՞ր է՝ որակյալ մասնագետներ ստանալու համար:

- Դժվար է պատկերացնել որևէ համակարգ, այդ թվում՝ կրթական, որտեղ չլինեն խնդիրներ կամ բացեր: Կրթության ոլորտը ևս բացառություն չէ: Այս բնագավառում կան անելիքներ, ծրագրեր, որոնք լիազոր մարմնի համակարգմամբ կյանքի են կոչվում նաև ԵՊԲՀ-ում:

- Կարիք չկա՞ խստացնելու կամ վերանայելու այդ ծրագրերը:

- Ուսումնական ծրագրերի փոփոխումը, վերանայումը արդիականացումը կրթության պատասխանատուներիս ուշադրության կենտրոնում են: Մենք մշտապես քայլեր ենք իրականացնում կրթությունը, ուսումնական գործընթացը ապագա բժիշկների համար առավել հարմար և գրավիչ դարձնելու ուղղությամբ՝ ժամանակի ընթացքում իրականացնելով բարեփոխման ծրագրեր և հիմնվելով միջազգային կրթական համակարգի նորագույն մոտեցումների վրա:

- Կա՞ն արդյոք ֆակուլտետներ, որտեղ քիչ են համալրվում դիմորդներով, և որը հետագայում կարող է այդ մասնագետների պակասի խնդիր առաջացնել բժշկական հաստատություններում: Խնդրում ենք նաև նշել, թե հիմնականում բժշկական ո՞ր մասնագիտություններն են երիտասարդները նախընտրում:

- Հոգեբուժությունը, մանկաբուժությունը այն նեղ մասնագիտացումներն են, որոնց ուղղությամբ մասնագիտացում ձեռք բերող սովորողների թիվը պակասել է: Մասնագետների պակասի խնդրի շուրջ մտավախություն, իհարկե, կարող է լինել, քանի որ նեղ մասնագիտական դաշտը հագեցնելու համար ազատ ընտրության հնարավորության պայմաններում կարող են լինել մասնագիտություններ, որոնք առավել նախընտրելի են: Պետք է նշեմ, որ ուսանողությանն ուղղորդելն այսօր բավականին դժվար գործ է: Մենք ձգտում ենք առաջին հերթին վերլուծել այն, թե ինչ մասնագետներ են անհրաժեշտ մեր երկրին:

Բուհը, պետությունը, լիազոր գերատեսչությունն անում են ամեն ինչ, որպեսզի կարևոր բժշկական ճյուղերը, մասնագիտությունները, որոնց պակասն առկա է, գրավիչ լինեն ուսանողների համար: Անշուշտ, գերարտադրությունն ազատ դաշտում ևս խնդիր է, օրինակ՝ պլաստիկ վիրաբուժությունը պահանջված, ժամանակակից ուղղություն է: Սակայն այստեղ տարիների փորձ ունեցող պլաստիկ վիրաբույժների գիտելիքներին ու փորձին եկել է փոխարինելու կոսմետոլոգիայի առանձին դաշտը:

- Կա՞ն ուսանողներ, որոնք դուրս են մնացել բուհից այս ուսումնական տարվա ընթացքում: Եթե այո, ապա որո՞նք են դուրս մնալու հիմնական պատճառները:

- Այո՛, կան: Այդ ուսանողները հեռացվել են բուհից անբավարար առաջադիմության պատճառով: Կան ուսանողներ, որոնց ուսումնառությունը դադարեցվել է ԵՊԲՀ-ում սեփական դիմումի համաձայն, սակայն նրանց թիվը շատ քիչ է:

- Համալսարանական մասնագետները շարունակում են լուծել քաղաքացիների շրջանում ամենատարածված առողջական խնդիրները «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակներում: Խնդրում ենք նաև առավել հանգամանալից խոսել այս ծրագրի մասին:

- Բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցի կողմից կյանքի կոչվող նման ծրագրերն ուղղված են բժշկական ծառայությունների հասանելիություն ապահովելուն: Ծրագիրը նվիրված է բժշկական համալսարանի 100-ամյակին: Կրթական այս հաստատությունն ամուր կանգնած է մեր բնակչության առողջության պահպանման թիկունքին: Մեկնարկած նախաձեռնությունը ոչ թե տոնակատարություն է, այլ ծառայություն ժողովրդին: Հետքովիդյան բարդությունները բնակչության շրջանում առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերել, որոնք ախտորոշելու և բուժելու կարիք կան:

Ուղիղ 100 օր՝ մարտի 12-ից հունիսի 18-ը, փորձառու բժիշկ-գիտնականները օգնելու են մարդկանց՝ հաղթահարելու հետքովիդյան բարդությունները, առողջության հետ կապված տասնյակ այլ հարցեր, որոնք ախտորոշված չեն և ենթակա չեն ինքնուրույն բուժման: Պրոֆեսորադասախոսական կազմը, տրամադրելով բուժօգնություն, ցանկություն ունի թեթևացնել, լուծել մարդկանց առողջական խնդիրները: Սա վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդն ամուր պաշտպանված է սպիտակ բանակ ձևավորած բժշկական համալսարանի շրջանավարտների կողմից:

Մերի Խաչատրյան

Տպել
1840 դիտում

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է