Ուսանողը հնարավորություն կունենա միանգամից ձեռք բերել երկու դիպլոմ, մեկը՝ ԱՄՆ-ից. ԵՊՀ-ում կգործի նոր ծրագիր

Կրթական համակարգի ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ Հայաստանը գնում է կրթության զարգացման և կրթական ծրագրերի վերանայման ճանապարհով: ՀՀ բոլոր բուհերն ու կրթական հաստատությունները նույնպես այդ ճանապարհին են: Անմասն չի մնում հատկապես Մայր բուհը, որտեղ բարեփոխումների լայն շրջան է մեկնարկել:

Սեպտեմբերից ԵՊՀ-ում կիրականացվի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որը ուսանողներին հնարավորություն կտա երկու տարում ձեռք բերել միանգամից երկու դիպլոմ: Ծրագրին դիմելու համար պարտադիր է բակալավրիական կրթությունը:

ԵՊՀ տնտեսագիտություն ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ այս ծրագիրը բիզնեսի և գիտության միջև եղած կապը ապահովելու մի ձևաչափ է: Առանձնահատկությունն այն է, որ իրականացվում է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

«Ծրագիրն իրականացնում ենք նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և «Ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի» հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ: Մեր ծրագիրը համապատասխանում է Սան Խոսե համալսարանի տվյալների անալիտիկա ծրագրի հետ: Այսինքն՝ նույն ծրագրերով և չափանիշներով այդ ծրագիրը մեր ուսանողները կուսումնասիրեն: Համապատասխանեցումը թույլ է տալիս, որ առաջին տարին սովորելով մեզ մոտ, երկրորդ տարին կարող են շարունակել Սան Խոսեի համալսարանում: Այդպիսով՝ երկու տարվա ընթացքում հնարավորություն կունենան երկու դիպլոմ ստանալու»,- ասում է նա:

Ծրագրին դիմելու գործընթացը հստակ է. ուսանողը պետք է համապատասխան դիմում ներկայացնի ԵՊՀ մագիստրոսական բաժին, որից հետո հանձնի անհարժեշտ քննությունները: Առաջին փուլով քննություններն ուսանողը կարող է հանձնել այս տարվա հունիսին, երկրորդ փուլով՝ օգոստոսին: Քննությունների թեստի օրինակին ուսանողները կարող են ծանոթանալ կրթական ծրագրի կայքէջում:

ԵՊՀ տնտեսագիտություն ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավարի հավաստմամբ՝ այս ծրագրին դիմող ուսանողները ապագա ծրագրավորողներ են կամ տվյալագետներ:

«Անհրաժեշտ են մաթեմատիկական, ինչպես նաև բիզնեսին վերաբերող գիտելիքներ: Սովորողները ուսումնասիրելու են ծրագիրը երեք հիմնական ճյուղով՝ ծրագրավորում, մաթեմատիկական գիտելիքներ, վիճակագրություն և մաթեմատիկա, բիզնես անալիտիկային վերաբերող գիտելիքներ: Մենք մտադիր ենք ծրագիրը ավելի զարգացնել և հասցնել նրան, որ ՀՀ-ում սովորելով էլ ուսանողը կարողանա ստանալ կրկնակի դիպլոմ»,- նշում է Գևորգյանը:

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը գործում է 2017 թվականից, սակայն ամեն տարի ենթարկվում է փոփոխությունների: Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ուսանողը մեկ տարի կարող է սովորել ԵՊՀ-ում, մեկ տարի՝ ԱՄՆ-ի Սան Խոսե պետական համալսարանում. «2019 թվականից սկսվեց համագործակցությունը Սան Խոսե համալսարանի հետ: 2021 թվականից ուժի մեջ մտավ կրկնակի դիպլոմ ստանալու հնարավորությունը: Փոփոխություններ ամեն տարի արվում են ծրագրում: Ավելացնում ենք նոր դասավանդման մեթոդները, օրինակ՝ երկու նոր դասընթաց է ավելացել, մեկը հանվել է, քանի որ այլևս արդիական չէր»:

Այս տարի առաջին անգամ ծրագիրը կունենա կրկնակի դիպլոմ ստացող ուսանողների: Ոմանք արդեն հանձնել են Սան Խոսե ընդունվելու համար անհրաժեշտ քննությունները: Նկատենք, որ տվյալ ուսումնական հաստատություն ընդունվելու համար պետք չէ, որ ուսանողը հատուկ քննություններ հանձնի: Այն գիտելիքը, որ կտա ԵՊՀ-ն, արդեն բավարար կլինի: Անհրաժեշտ է միայն, որ անձը տիրապետի անգլերենի:

Մագիստրոսական ծրագրի ղեկավարի խոսքով՝ ուսանողի համար միակ փորձությունը պետք է լինի համապատասխան ֆինանսավորող գտնելը:

«Ուսանողը ինքը պետք է գտնի իր ուսումը ԱՄՆ-ում հովանավորողին: ԵՊՀ-ն համագործակցում է մի քանի հովանավոր ընկերությունների հետ, սակայն ոչ բոլորին կարող են ֆինանսավորել: Մեկ տարի սովորելով Սան Խոսեում՝ ուսանողն այնտեղ նաև երեք ամիս պրակտիկա է անցնելու: Մեզ մոտ այդ պրակտիկայի հնարավորությունը ևս կա: Ինչպես ՀՀ-ում գործող Այ Թի ոլորտի տեղական կազմակերպությունների, այնպես էլ՝ օտարերկրյա կազմակերպությունների հետ»,- ասում է նա:

Մագիստրոսական ծրագրի պատասխանատուն ընդգծում է՝ հիմա փորձում են նաև Հայաստան վերադառնալու պահանջը ընդգրկել ծրագրի պայմանագրում: Այսինքն՝ այնպես անել, որպեսզի ԱՄՆ ուսանելու մեկնող անձը նորից հետ վերադառնա հայրենիք և իր գիտելիքներն օգտագործի մեր երկրում: Ռուբեն Գևորգյանի խոսքով՝ տվյալների բազայի մասնագետները մեծ պահանջարկ ունեն, իսկ ծրագրի միջոցով ստացած գիտելիքները կիրառական են և պահանջված ոչ միայն ուսանողի համար, այլ նաև մեր երկրի տնտեսության զարգացման: Մագիստրոսական ծրագրի սովորողները հետագայում նաև աշխատանքի հնարավորություն կունենան:

 

Տպել
7507 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)