Մենք էլ չհասկացանք, թե ինչպես անցան այս տարիները. Գարիկ եւ Սոնա խումբը 7 տարեկան է

Գարիկ եւ Սոնա խումբը 7 տարեկան է: Երգչուհի Սոնա Ռուբենյանի եւ պրոդյուսեր, շոումեն Գարիկ Պապոյանի ընկերությունը, իսկ հետագայում արդեն համագործակցությունը սկսվել է դեռեւս 2012 թվականից. Սոնան մասնակցում էր «Հայ Սուպերսթար 2012» նախագծին, որում նաեւ հաղթող ճանաչվեց, Գարիկն էլ ժյուրի անդամ էր: Նա հենց նախագծից էլ նկատել է Սոնայի տաղանդն ու դեռ այդ ժամանակվանից փորձել համագործակցության եզրեր գտնել:

«Սոնան ակնհայտ տարբերվող երգչուհի էր, ես էլ, որպես երաժշտական պրոդյուսեր ու ստեղծագործող մարդ, միշտ աչքս տաղանդավոր մարդ գտնելու ուղղությամբ էի պահում: Առիթ էի փնտրում Սոնայի հետ որեւէ երգի, նախագծի շուրջ համագործակցելու: «Հայ Սուպերսթար» նախագծում նրա հաղթանակից գրեթե մեկ տարի անց առաջարկեցի ռուսական ֆիլմերից մեկի համար իմ գրած սաունդթրեքը երգել: Համաձայնեց: Դա մեր առաջին համագործակցությունն էր, որը շարունակվեց ու հասավ մեր օրեր»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում հիշում է Գարիկը:

Վերջինս մանրամասնում է, որ առաջին համագործակցությունից մոտ 1,5-2 տարի է անցել, երբ մտահղացում է առաջացել հայկական ժողովրդական երգերի «քավր» տարբերակները ստեղծելու. ««Վիտամին ակումբի» ժամանակներից էի դեռ սկսել այդ ուղղությամբ աշխատել, արդեն ունեի մի քանի պատրաստի գործեր: Մի օր էլ զանգեցի Սոնային, համագործակցության առաջարկն առաջարկեցի, ընդունեց»:

Այդ օրվանից էլ Գարիկն ու Սոնան սկսել են միասին աշխատել: Նախ, լսել են արդեն պատրաստի երգերը, որոնք տարիների ընթացքում կուտակել էր Գարիկը, հետագայում, իհարկե, աստիճանաբար, ծնվել են նորերը: «Քիչ առաջ էլ Սոնան մեր տանն էր, ձայնագրվում էինք: Մենք էլ ենք զարմանում՝ 7 տարին ինչպե՞ս անցավ»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Գարիկն ու հավելում՝ դա բավականին երկար ժամանակաշրջան է:

Նրա խոսքով՝ Սոնայի՝ ժողովրդական երգեր կատարելու յուրահատուկ ունակությունների շնորհիվ աստիճանաբար փոփից անցում են կատարել ժողովրդականին:

Խումբն այս տարի 5 նոր երգ կներկայացնի երկրպագուներին: Առաջինը, որը կոչվում է «Մաշնեն Էկավ, յարո ջան», հավանաբար մայիսից արդեն հասանելի կլինի իրենց յութուբյան ալիքում: «Վերջին երկու տարին բավականին բարդ ժամանակներ էինք ապրում, դժվար էր կենտրոնանալը, ստեղծագործելը, դրա համար մի փոքր դանդաղեց: Սակայն արդեն կոնկրետ նպատակադրված աշխատում ենք»,- վստահեցնում է Գարիկը:

Հե՞շտ է արդյոք Սոնայի հետ աշխատելը, Գարիկն անկեղծանում է՝ միմյանց հետ իրականում հաճախ են վիճում, սակայն, նրա համոզմամբ, այդպես ավելի պարզ ու լավ է շփումը դառնում: «Մենք շատ ենք վիճում, որովհետեւ անկեղծ ենք միմյանց հանդեպ: Հենց դա էլ օգնում է, որ կարողանանք միասին աշխատել, որովհետեւ խոսում ենք, դատարկվում, մեր ներսում չենք կուտակում»,- ասում է պրոդյուսերը:

Գարիկի խոսքով՝ վեճերը հաճախ լինում են իր մոտեցման պատճառով. «Ես մի փոքր էգոիստ մոտեցում եմ երբեմն ցուցաբերում, ուզում եմ, որ ամեն ինչ իմ պատկերացրածով լինի՝ մոռանալով, որ երաժշտին էլ պետք է ստեղծագործական ազատություն տալ: Փորձում եմ ինձ սփոփել, բայց այդքան էլ չի հաջողվում, ինչպես որ Սոնային չի հաջողվում ուշանալու սովորությունը փոխել»:

Նրա դիտարկմամբ, սակայն, դրանք փոքր եւ հաղթահարելի խնդիրներ են: «Ընդհանուր առմամբ, Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող խումբ, որը երկար տարիների կյանք ունի, երեւի շատ չենք գտնի: Ո՛չ «Վիտամին ակումբ»-ը, ո՛չ «32 ատամ ակումբ»-ը այսքան երկար չեն աշխատել»,- նկատում է Գարիկը:

Վերջինիս խոսքով՝ անչափ կուզեր, որ իր եւ Սոնայի օրինակով շատերն առաջնորդվեին: «Կուզենայի, որ մեր օրինակով ինչ-որ տեղ մարդկանց ոգեւորենք, եւ սա լինի ապացույցն այն բանի, որ Հայաստանում հնարավոր է աշխատել խմբով, ընկերանալ ու հաջողության հասնել»,- համոզված է արտիստը:

MyCollages - 2022-04-26T131649.286.jpg (82 KB)

Գարիկը եւ Սոնան

Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ անկեղծանում է՝ Գարիկի հետ հեշտ չէ, բայց այնպես էլ չէ, որ իր հետ հեշտ է: Չնայած հանգամանքին՝ երգչուհին նշում է՝ կարողացել են միասին ընդհանուր լեզու գտնել, ինչն էլ իրենց օգնում է ցանկացած իրավիճակում ճիշտ ելքեր գտնելու:

«Արդեն Գարիկի մոտ ֆիքսվել է, որ ես պիտի ուշանամ, բայց ես չեմ ուշանում, պարզապես նա դա արդեն չի նկատում»,- կատակում է Սոնան: Ասում է՝ բնականաբար, խնդիրներ կամ վեճեր միշտ լինում են, սակայն, բարեբախտաբար, դրանցից ոչ մեկն էլ մեծ վեճեր չեն եղել:

Սոնայի խոսքով՝ համատեղ աշխատանքի ընթացքում շատ-շատ են նաեւ ծիծաղելու, երբեմն զավեշտալի դեպքեր պատահում: «Մի անգամ համերգի էինք, այնքան էի ոգեւորվել, որ մի երգի գործիքավորման վրա լրիվ ուրիշ երգ էի երգում: Հանդիսատեսն էլ էր հասկացել, թե ինչ է կատարվում. բոլորս ծիծաղում էինք»,- հիշում է երգչուհին:

Ըստ Սոնա Ռուբենյանի՝ յուրաքանչյուր համերգ դրական էմոցիաների, տպավորությունների հեղեղ է, որոնք մինչեւ մյուս համերգ լավ իմաստով հանգիստ չեն թողնում իրեն: «Այդ համերգների շնորհիվ հասկանում ես քո առաքելությունն այս կյանքում, այն, որ ճիշտ գործ ես անում, որովհետեւ հանդիսատեսի աչքերն ես տեսնում, որոնք վայելում են այդ պահին քո համերգը, իսկ մենք միանշանակ կրկնակի ենք վայելում, որովհետեւ այդ էներգիայի «ցիրկուլացիան» շա՜տ երկար է մնում»,- ասում է արտիստուհին:

Տպել
28707 դիտում

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին