Չպետք է թույլ տանք, որ որևէ քաղաքական ուժ, այս դեպքում՝ ընդդիմությունը, մեզ շեղի մեր խաղաղության օրակարգից. պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ևս այն համոզմանն է, որ այսօր խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ փողոցում իրականացրած գործողությունները 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ ծնված գործողությունների կրկնօրինակումն են:

Պատգամավորի կարծիքով, սակայն, այսօրվա ընդդիմադիրները, որոնք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են, ինչ գործողություններ էլ կատարեն, իրենց և իրենց ներկայացրած բովանդակությունը ժողովուրդը մերժել է և՛ 2018 թվականին, և՛ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

«Այն ժամանակ էլ էին գոչում, թե «այս իշխանությունը դավաճան է, հողեր է հանձնել, իրենք էլ «փրկելու» են հայրենիքը»: Սակայն ժողովուրդը չհավատաց դրան, որովհետև իրենք նույն մարդիկ են, որոնցից այդ նույն ժողովուրդը 2 տարի առաջ մերժել էր և ազատվել: Այն ժամանակ ասում էին՝ առանց ընտրությունների տվեք մեզ իշխանությունը, և «մենք երկիրը կփրկենք»: Բայց իրենց սխալն այն է, որ ո՛չ այն ժամանակ էին ասում, թե ինչպես են դա անելու, ո՛չ էլ հիմա են ասում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է պատգամավորը:

Գրիգորյանը վստահ է՝ ընդդիմությունը չունի տեսլական Արցախի հարցի շուրջ, միայն այդ հարցը շահարկելով է զբաղված:

«Իշխանություն երազելով՝ իրենց գործողությունները հրամցնում են որպես «Արցախը փրկելու ճանապարհ»: Նույն հնամաշ տեքստերով, մերժված բովանդակությամբ չեն հաջողելու նաև այս անգամ: Անգամ չեն կարողանում հստակ ասել՝ Կառավարության առաջարկած խաղաղության օրակարգի իրենց այլընտրանքը ո՞րն է, եթե ոչ պատերազմը: Պատասխանը հստակ է՝ հիմա էլ ցանկանում են, որ ժողովուրդը մերժի խաղաղությունը՝ ստելով, թե իշխանությունը ժողովրդին պարտադրում է այն: Իսկ խաղաղությունն իրականում չի պարտադրվում, այն մեր բերած օրակարգն է, քանի որ մենք ուզում ենք խաղաղ ապրել: Մենք սթափ կատարում ենք այն բոլոր գործողությունները, որոնց միջոցով կարող ենք իրականացնել Արցախում և ՀՀ-ում խաղաղ ապրելը: Իսկ այն, ինչ ընդդիմադիրներն են անում, ընդամենը բաժակաճառ է, արկածախնդրություն»,- ասում է Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության քաղաքական հայրերը, տարիներ շարունակ Արցախի հարցը շահարկելով, եկել ու մնացել են իշխանության, ընթացքում էլ թալանել են բանակը, ժողովրդին. «Ոչ պատերազմական իրավիճակում թալանել են երկիրը, պատերազմական իրավիճակում էլ թողել են զինվորներին միայնակ և փախչել, իսկ այսօր Արցախի փրկությունից են խոսում: Եվ դեռ հույս ունեն, թե մեծ զանգված են հավաքելու»:

Գրիգորյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիրներն անգամ չվարանեցին և մեր ազգային ցավի օրը քաղաքականացրին:

«Առաջին անգամ պատմության մեջ ընդդիմությունը քաղաքականացրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու օրը: Օգտագործեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քաղաքական նպատակներով: Ամբողջ հայության համար այդ օրը երբեք չի եղել ներքաղաքական խնդիրները լուծելու գործիք, այլ եղել է մեր միասնականության օրակարգը առաջ տանելու օր, ցեղասպանության մասին ևս մեկ անգամ հիշատակելու հանգամանք»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ այդ օրը ՀՅԴ-ականները այրեցին Թուրքիայի դրոշը, իսկ ապրիլի 24-ին Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով ակցիա իրականացնող հայերին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել, հարցադրմանը՝ արդյոք այսպիսի քայլերը հնարավո՞ր է՝ հայ-թուրքական բանակցությունները մտցնեն փակուղի, պատգամավորը նկատում է՝ հայկական կողմը անսասան է հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ կարգավորելու հարցում:

«Միջազգային հարթակներում իմ գործընկերները խոսել են Չավուշօղլուի քայլի մասին, ԵԽԽՎ-ում ընթացող նիստերի ընթացքում էլ մեր պատվիրակությունը բարձրացրել է այդ հարցը՝ շեշտելով նման արարքի անընդունելի լինելը: Ուզում եմ ընդգծել, որ ողջունելի էր նաև Ուրուգվայի կառավարության քայլը, որը անմիջապես Թուրքիայի դեսպանին կանչել էր կառավարություն՝ պարզաբանումներ տալու: Ուզում եմ նաև նշել՝ մենք անսասան ենք մեր հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ կարգավորելու հարցում»,- վստահեցնում է Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր է հարցը դիտարկել երկարաժամկետ տեսանկյունից և զինվել համբերությամբ. «Խնդիրներին պետք է մոտենալ սառնասրտությամբ: Ցանկացած իրավիճակում պետք է տալ իրավիճակին համապատասխան գնահատական: Պետք է խոսել այն մասին, թե ինչն է մեզ համար անընդունելի, սակայն միևնույն ժամանակ որևէ կերպ թույլ չպետք է տանք, որ որևէ քաղաքական ուժ, այս դեպքում՝ ընդդիմությունը, մեզ շեղի մեր օրակարգից»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
5300 դիտում

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ