Բարձրաձայնում ենք դեռահասների շրջանում հաճախ հանդիպող «բուլլինգ» երևույթը. պրեմիերա Դրամատիկականի բեմում

Վաղը՝ մայիսի 5-ին, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում պրեմիերա է սպասվում. բեմ կբարձրանա Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։ Բեմականացման հեղինակներն են ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը եւ դերասանուհի Էմմա Մանուկյանը։

Ներկայացման գլխավոր հերոսուհուն՝ Յուլիանային, եւս մարմնավորում է դերասանուհի Էմմա Մանուկյանը: Վերջինս համագործակցելու առաջարկն ստացել է «Գլոբալ թու լոքալի» հիմնադիր ղեկավար Իրինա Ալեվերտից:

«Ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ միասին ցանկանում ենք մշակույթի լեզվով բարձրաձայնել դեռահասների շրջանում հաճախ հանդիպող եւ շատերի համար դեռեւս անծանոթ «բուլլինգ» (որևէ անձի՝ ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ) երևույթի եւ դրա երկարատեւ բացասական հետևանքների մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է Մանուկյանը։ 

Դերասանուհու փոխանցմամբ՝ ներկայացման գաղափարի համահեղինակ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը «բուլլինգ»-ի խնդրին անդրադառնալու առաջարկն ստանալուց հետո երկար փնտրտուքների մեջ է եղել՝ մինչեւ որոշումը կանգ է առել «Չուչել»-ի վրա:

«Քանի որ սովետական ժամանակաշրջանում գրված վեպ էր, որոշ բառեր ժամանակավրեպ էին հնչում, որոշեցինք այդ կմախքի վրա նոր բառամթերք օգտագործել եւ Գրիգոր Խաչատրյանի հետ միասին նորովի այն գրել: Ստացել ենք մի ստեղծագործություն, որն ամբողջովին նոր է ու ժամանակակից: Եթե հանդիսատեսը գա՝ իր սիրելի վեպը գտնելու, հիասթափություն կապրի, քանի որ այն հիմնովին փոխված է, սակայն եթե գա հնի մոտիվներով նոր բան տեսնելու, կարծում եմ՝ կհավանի»,- նկատում է դերասանուհին:

Ներկայացումը փոքրիկ Յարոլիկայի մասին է, որը տեղափոխովում է նոր դասարան, հենց առաջին օրվանից սկսում է սիրել նոր ընկերներին, հանդիպում է տղայի, որին սիրահարվում է, սակայն դրանից հետո դեպքերը զարգանում են այնպես, որ Յարոլիկան ստիպված է լինում դպրոցից հեռանալ: Թե ի՞նչ է լինում դրանից հետո, գաղափարի հեղինակները չեն ցանկանում չակերտներ բացել, իմանալու համար հանդիսատեսին հրավիրում են ներկայացումը դիտելու: 

«Մենք փորձել ենք լինել անկեղծ, ստեղծել մի ներկայացում, որը հնարավորություն տվեց խոսել, մտորել այսօրվա աշխարհի մասին։ Ես եւ Էմմա Մանուկյանը պիեսը զրոյից ստեղծեցինք՝ գրական հիմք ունենալով, սակայն այն ավելի արդիական ու ժամանակակից դարձնելով։ Յուրաքանչյուր գործ ցանկանում եմ տեսնել այսօրվա պրոյեկցիայի մեջ, տեսնել այսօրվա մարդուն, ահա, թե ինչու է այն ադապտացվել մեր օրերի համար»,- մեզ հետ զրույցում շեշտում է Գրիգոր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ փորձել են լինել ճշմարիտ, անկեղծ, հասկանալ՝ ինչ խնդիրներ ունի մեր օրերի երեխան, ինչպես է մտածում եւ այլն։ 

«Չուչել» ներկայացման մեջ նաև ընդգրկված են դերասաններ Լեւոն Հախվերդյանը, Լիդիա Գրիգորյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Նարեկ Մարտիրոսյանը, Լիդա Լևոնյանը, Արմեն Մեսրոպյանը, Նարեկ Քթոյանը, Էմմա Մկրտչյանն ու Մարիամ Ադամյանը:

Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակը» գրել է 1981 թվականին, իսկ Ռոլան Բիկովը 1983-ին վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել: Ստեղծագործության գործողությունները ծավալվում են դպրոցում՝ ներկայացնելով 6-րդ դասարանցիների առօրյան: Գլխավոր հերոսուհին իր վրա է վերցնում ուրիշի մեղքը, ինչի հետևանքով դասարանը նրան սկսում է խարազանել, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկել:

Տպել
5250 դիտում

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)