Հայաստանի ազգային կինոկենտրոնը դարձել է «Կինոարխիվների միջազգային ֆեդերացիայի» (FIAF) ասոցացված անդամ

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ հանդիսանալու է «Կինոարխիվների միջազգային ասոցիացիայի» (FIAF) ասոցացված անդամ, ինչը կարևոր ու նշանակալի ձեռքբերում է։

Այս մաաին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Բարձր գնահատելով կինոկենտրոնի վերջին տարիների գործունեությունը հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման և հանրայնացման գործում՝ FIAF-ի գործադիր կոմիտեն ս․թ․ ապրիլի 27-ին՝ Բուդապեշտում կայացած «Կինոարխիվների միջազգային» վեհաժողովի համագումարի ընթացքում, պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի անդամակցության հայտը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում էր կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, որը հանդես է եկել ամփոփ զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվային հավաքածուները, ֆիլմերի վերականգնման նախագծերը և հայ կինոժառանգության միջազգային հանրայնացմանը միտված մոտալուտ ծրագրերը։

Վեհաժողովի ընթացքում կայացած աշխատանքային բազմաթիվ հանդիպումների շնորհիվ համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք խոշոր հաստատությունների՝ Կալիֆորնիայի համալսարանի կինո և հեռուստատեսության արխիվի, Բոլոնիայի Il Cinema Retrovato կինոփառատոնի, Լիսաբոնի և Թուլուզի ֆիլմադարանների, Էստոնիայի կինոթանգարանի, Բուլղարիայի և Ֆիլիպինների ազգային կինոարխիվների, Ջորջ Իսթման թանգարանի և այլ կազմակերպությունների հետ։

Առաջիկա համագործակցությունների համատեքստում՝ «Հայ կինոյի 100-ամյակի», ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումներն են։ FIAF-ի անդամները նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնագիտորեն աջակցել Հայաստանի ազգային կինոկենտրոնին՝ կինոժառանգության արխիվացման և վերականգնման գործը Հայաստանում զարգացնելու հարցում։

«Կինոարխիվների միջազգային ֆեդերացիան» (FIAF) հիմնադրվել է Փարիզում 1938 թվականին. այն համախմբում է կինոժառանգության ոլորտում աշխարհի առաջատար հաստատությունները: Ֆեդերացիայի անդամներն իրենց բնութագրում են որպես «20-րդ դարի արվեստի ձևերի պաշտպաններ»:

Նրանք պատասխանատու են գտնելու, հավաքելու, պահելու և դիտելու ֆիլմեր ու տեսանյութեր, որոնք հավասարապես գնահատվում են որպես արվեստի գործեր և որպես պատմական ապացույցներ:

2021 թ. տվյալներով ֆեդերացիային անդամակցում են 92 մշակութային հաստատություններ՝ աշխարհի տարբեր երկրներից, և ևս 80 կազմակերպություն՝ որպես ասոցացված գործընկեր, համագործակցում է FIAF-ի հետ:

Տպել
737 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը