Մեծ ցանկություն և մարզում ինչ-որ փոփոխություն անելու ձգտում. ՀԱԲ-երը կրթական-զարգացող բնույթի հարթակ են

Մեծ ցանկություն և մարզում ինչ-որ փոփոխություն անելու ձգտում. սա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է Տավուշի մարզում գործող գիտելիքի նորարարական ՀԱԲ-ի անդամ դառնալու համար: Հաբը գործում է արդեն մեկ տարի՝ 2021 թվականի հոկտեմբերից գրավելով երիտասարդների և հանրության ուշադրությունը։

Տավուշի՝ գիտելիքի նորարարական ՀԱԲ-ի համակարգող Նառա Մնացականյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է՝ երբ ՀԱԲ-ը նոր է սկսել գործել, իրեն թվացել է, թե ոչ մի հաջողության չի հասնի: Սակայն ՀԱԲ-ը հիմա ունի շուրջ 4000 շահառու և 20 ակտիվ կամավոր:

«Գիտելիքի նորարարական ՀԱԲ-ը կրթական-զարգացող բնույթի հարթակ է, որի գոյությունը միտված է խթանելու երիտասարդների հմտությունների զարգացումը և զբաղվածությունը: Սկզբում բավականին դժվար էր, քանի որ միայն միջոցառումների օրերին կար ակտիվություն, մնացած օրերին ես միայնակ էի լինում ՀԱԲ-ում: Այսօր արդեն ազատ ժամանակ չենք ունենում: Մեր օրերը միշտ հագեցած են լինում»,- ասում է նա:

Մարզում գործող ՀԱԲ-ը ունի ֆիլմասերների, կամավորների և ակտիվ երիտասարդների ակումբ: Նախատեսվում է առաջիկայում ունենալ նաև Այ Թի ակումբ և անգլերենի լեզվական հմտության նոր խմբակ. «Մեր առաջադրանքները բաժանում ենք երկու գույների՝ կարմիր և կանաչ: Կարիմիրները շտապ միջոցառումներն են: Մեր պլանը միջոցառումների կազմում ենք ամսվա ընթացքում: Առաջարկներ ենք ստանում ինչ-որ միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու»:

Նորարարական ՀԱԲ-ի մասին երիտասարդներն իրար փոխանցելով են տեղեկանում, նաև ՀԱԲ-ի սոցիալական ցանցի միջոցով: 20-ամյա Մարիամը, օրինակ, ՀԱԲ-ի գործունեության սկզբում է միացել: «Սովորելուս հետ համատեղում եմ և մեծ սիրով հաճախում ՀԱԲ: Մասնակցում եմ բոլոր միջոցառումներին, կամավոր աշխատանքներին: 6-րդ դասարանից կամավորություն եմ անում: Շատ հետաքրքիր է ինձ համար»,- մեզ հետ զրույցում ասում է նա:

Նշենք, որ նման ՀԱԲ-եր գործում են նաև Լոռիի և Շիրակի մարզերում:

ՀԱԲ-երը ֆինանսավորվել և իրականություն են դարձել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող՝ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն։

Տպել
1333 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել