Շիրակի մարզպետն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Լանջիկում

Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները հետևել են Անի համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Մասնավորապես, Մարալիկի Շահինյան փողոցի 6-րդ նրբանցքի վերանորոգված 319 մ  հատվածում Շիրակի մարզպետը դիտարկել է փողոցի ջրահեռացման խնդիրը, թերացումը շինարարը խոստացել է վերացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։

Լանջիկ բնակավայրում բնակիչները դժգոհել են 2019-ին սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհի որակից, մարզպետը հանձնարարել է զբաղվել հարցով։

Անի համայնքը 2022-ին ևս մի շարք սուբվենցիոն հայտեր է ներկայացրել, կառավարության համաֆինանսավորմամբ նախատեսվում է ինչպես ասֆալտապատման, այնպես էլ խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացում։

Այցի շրջանակներում մարզային իշխանությունները եղել են Մարալիկի  մեքենատրակտորային պարկում, որտեղ առկա 9 միավոր տեխնիկան  ձեռք է բերվել  «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով՝ 205 մլն դրամի շրջանակներում, գումարի 95 տոկոսը տրամադրվել է հիմնադրամի միջոցներից, 5 տոկոսը՝ համայնքային բյուջեից։ Իսկ 2019 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ կառավարության աջակցությամբ, ձեռք է բերվել  Էքսկավատոր բեռնիչ և ինքնաթափ բեռնատար՝ 51 մլն 216 հազար դրամի շրջանակներում։

Աշխատանքային այցն ավարտվել է Լանջիկի համայնքային կենտրոնում Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացված արտագնա  խորհրդակցությամբ։

«Համայնքային այցերը պարբերական բնույթ են կրելու, ինձ համար կարևոր է անձամբ լինել բոլոր բնակավայրերում, հետևել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող  աշխատանքներին, զրուցել ու լսել բնակիչների մտահոգությունները, վերահսկել պետական բոլոր ծրագրերը, ֆիքսել առաջնային հիմնահարցերը և պետական միջոցների հատկացման ժամանակ, ռեալ դատելով առաջանայնություններն ու խնդիրները, հատկացումներն իրականացնել նպատակային։ Մեր բնակիչները պետք է զգան, որ օբյեկտիվ ու հոգատար է վերաբերմունքը մարզի բոլոր բնակավայրերի հոգսերի թեթևացման հարցում»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ամփոփելով այցը՝ խորհրդակցության ընթացքում մարզպետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ, վերջում հանդիպել բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Տպել
823 դիտում

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը