Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանը և նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, 2021 թվականին ընտրվելով ԱԺ պատգամավոր, նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: 

Ըստ այդմ՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է 1 հողամաս Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, 3 բնակարան, բոլորն էլ՝ համատեղ սեփականություն, համապատասխանաբար՝ երկուսը Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մեկը՝ Իսպանիայի Ալիկանտե Արենալես Դել Սոլ Էլչե քաղաքում: Ինչպես նաև՝ 3 ավտոկայանատեղի, կրկին՝ համատեղ սեփականությամբ, երեքն էլ՝ Կենտրոն վարչական շրջանում:

Հակոբյանը հայտարարագրել է 4 շարժական գույք՝ 2 «Մերսեդես-Բենց» և 1 «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև՝ «HARLEY» մակնիշի մոտոցիկլ:

Վերջինս ներկայացրել է նաև 10 հազար դրամ արժողությամբ արժեթուղթ:

Ընդդիմադիր պատգամավորը թանկարժեք ժամացույցների հավաքածու ունի: Նա հայտարարագրել է 6 ժամացույց: Այսպիսով՝ դրանցից երեքը գնում է, որոնցից երկուսն արժեն 20 հազար դոլար, մեկը՝ 6 միլիոն դրամ: Մյուս երեք ժամացույցները նվեր են՝ 17 հազար դոլար, 11 և 12 միլիոն դրամ արժողությամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարագրել է 3 միլիոն 668 հազար դրամ, 248 հազար 551 դոլար և 232 հազար եվրո:

Որպես կանխիկ գումար Հակոբյանը հայտարարագրել է 15 միլիոն 70 հազար դրամ, 75 հազար 400 դոլար և 208 հազար 800 եվրո:

Ինչպես նաև պատգամավորը «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ից ստացել է 210 հազար դրամ ապահովագրություն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից՝ 42 միլիոն դրամ աշխատավարձ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից 4 միլիոն 108 հազար դրամ:

Հակոբյանն ունի նաև վարկ՝ 149 հազար 785 եվրո՝ բնակարան գնելու նպատակով: Վերջինս նաև «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում հանդես է գալիս որպես բաժնետեր: Նա «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Սյունիքի մարզի Շախմատի ֆեդերացիայի» ՀԿ նախագահը:

Ընդդիմադիր պատգամավորի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, կրկին համատեղ սեփականությամբ և կրկին՝ Աջափնյակում, Կենտրոն վարչական շրջանում մեկ բնակարան՝ համատեղ սեփականությամբ:

Նա, ինչպես ամուսինը, թանկարժեք իրերի սիրահար է: Էլիզաբեթ Պետրոսյանը հայտարարագրել է 3 ժամացույց, որոնցից 2-ը գնում են՝ 10 հազար դոլար և 20 հազար դոլար արժողությամբ, և մեկը նվեր՝ 20 հազար դոլար արժողությամբ: Պետրոսյանը նաև հայտարարագրել է 1 ջրանկար՝ 18 հազար դոլար արժողությամբ, 1 յուղանկար՝ 150 հազար դոլար արժողությամբ, և 1 նկար՝ 200 հազար դոլար արժողությամբ: Բոլոր նկարները վերջինս ստացել է որպես ժառանգություն:

Դրամական միջոցներ բաժնում պատգամավորի կինը ներկայացրել է 5 միլիոն 243 հազար դրամ: Պետրոսյանը «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ից ստացել է 5 միլիոն դրամ փոխառություն: Որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 150 հազար դոլար, 40 հազար եվրո և 4 միլիոն 50 հազար դրամ:

Էլիզաբեթ Պետրոսյանը «Հանրային Դիվանագիտություն» ԲՀԿ-ից ստացել է 6 միլիոն 600 հազար դրամ, «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր» ՍՊԸ-ից՝ 36 միլիոն 536 հազար դրամ աշխատավարձ: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից 10 միլիոն 980 հազար դրամ՝ որպես հիփոթեքից ստացված եկամտահարկի վճար, նաև՝ 481 հազար 500 դրամ պարտադիր կուտակային վճարի գերավճարների վերադարձ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից էլ Հակոբյանի կինը ստացել է 210 հազար 118 դրամ՝ որպես օվերդրաֆտի օգտագործված և չվերադարձված գումար:

Էլիզաբեթ Պետրոսյանը հայտարարագրել է նաև վարկ 202 միլիոն 191 հազար դրամ արժողությամբ՝ 2 բնակարան, 3 ավտոկայանատեղի գնելու նպատակով:

Տպել
11187 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով