Քանդակում 2004 թվի Ջիվանն է, ես էի լուսանկարել. Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի հուշարձանը

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուշարձանը: Քանդակի հեղինակը Ալեքսան Բաբայանն է:

Հուշարձանի ստեղծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Քանդակագործը Ջիվան Գասպարյանի տարբեր քանդակներն արել է դեռեւս նրա կենդանության տարիներին: Վերջինս «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ այս մեկը ընտանիքի խնդրանքով է: Դուդուկահարի դուստրն է զանգահարել Ալեքսան Բաբայանին, ապա որդու հետ այցելել նրան, քննարկել են եւ սկսել նախապատրաստական աշխատանքները:

«Բազմաթիվ էսքիզներ արեցինք, իրենք ընտրեցին վերջանականը: Ընտանիքն է որոշել, որ հենց այս գործը պիտի լինի»,- նշում է նա՝ հավելելով, որ պանթեոնում արդեն պատվանդանի տեղադրման աշխատանքներ են ընթանում:

Վարպետի հուշարձանի ստեղծման աշխատանքները մի քանի ամիս են տեւել: Բաբայանը նշում է, որ իր երկու որդիների հետ է ձուլման աշխատանքներն իրականացրել. «Իրենց տարիքը ձուլելու տարիք չէ, բայց ես ընդգրկեցի: Անդրանիկի եւ Սիփանի հետ արեցինք ամբողջ աշխատանքը»:

Հատկանշական է, որ Բաբայանը քանդակն արել է Գասպարյանի այն լուսանկարից, որի հեղինակը ինքն է: «Այն ժամանակ, երբ գնացել էի իրեն լուսանկարելու, շատ մտախոհ դեմք ուներ: Բայց շատ գոհ էր ու հուզվել էր, որ կենդանության օրոք այդքան մեծարում ենք իրեն»,- հիշում է նա:

Վերջինիս խոսքով՝ դեռեւս 2004 թվականից ծիրանափողի վարպետը՝ Ջիվան Գասպարյանը, ոգեշնչման իր անսպառ աղբյուրն է: Այդ ժամանակ էլ ծանոթացել եւ մտերմություն է արել նրա հետ:

«Բարերար Լեւոն Հայրապետյանը 2004-ին «Եռաչափ Ջիվանի» խորագրով մրցույթ էր հայտարարել, որում հաղթել էի: Շատերը նույնիսկ չէին ցանկացել մասնակցել, խորագրում սխալ ենթատեքստեր էին տեսել և սխալ մեկնաբանել: Բայց ես մտածեցի, որ պատվիրատուն կարող է ամեն ինչ էլ պահանջել, մնում է դրա լուծման ճիշտ տարբերակները գտնել, արեցի «Ջիվան մտածող», «Ջիվան երաժիշտ» եւ Ջիվան ստեղծագործող» գործերը»,- ասում է քանդակագործը:

Ջիվան Գասպարյանի հուշարձանի բացումը նախատեսվում է իրականացնել այս տարի հուլիսի 6-ին՝ դուդուկահարի մահվան օրը:

Տպել
3502 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ