«Երեք երնեկ մի տեղում». այսօր Մարզահամերգային համալիրում «Լավ էլի» եւ «Բամբիռ» խմբերը հանդես կգան բարեգործական համերգով

«Երեք երնեկ մի տեղում». Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ «Լավ էլի» եւ «Բամբիռ» տեղական երկու ռոք-բենդերը ելույթ կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ ստացված հասույթը կտրամադրվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին:

Սիրված խմբերն առաջին անգամ չէ, որ միասին են հանդես գալու. նման փորձառություն ունեցել են արդեն 2019 թվականին: «Լավ էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանը, «Հայկական ժամանակի» հետ խոսելով «Բամբիռի» հետ համագործակցության եւ 3 տարի անց կրկին համատեղ համերգով հանդես գալու մտահղացման մասին, ասում է՝ մենք իրար վաղուց գիտենք, երեւի մի 20 տարի, եթե ոչ ավելի, իսկ համագործակցությունը սպասելի էր:

Նրա խոսքով՝ չնայած 2019 թվականից իրենց համատեղ համերգի անունը մնացել էր «Երկու երնեկ մի տեղում», սակայն այժմ ստացվում է «Երեք երնեկ մի տեղում», քանի որ հանդիսատեսը կարողանալու է վայելել եւ նույն բեմի վրա միաժամանակ տեսնել երկու սիրելի խմբի ներկայացուցիչներին, դրա հետ մեկտեղ իր ներդրումն ունենալ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին աջակցելու գործում: Խմբի մենակատարը նաև նշում է՝ համերգի հիմնական սկզբունքն այն է, որ «մեր ու ձեր» չեն անելու. երկու խումբն էլ բեմում է լինելու բոլոր երգերի ժամանակ, եւ միասին նվագելու են թե՛ «Բամբիռի», թե՛ «Լավ էլի»-ի երգերը:

Անդրադառնալով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին օգնելու գաղափարին՝ Մանուկյանն ասում է՝ քանի որ անընդհատ կապի մեջ են եղել հիմնադրամի ղեկավար Արմեն Արմոս Մարտիրոսյանի հետ, երկար տարիներ հետեւել ու հիացել նրա գործունեությամբ, որոշել են իրենց ներդրումն ունենալ՝ մասնակիցը դառնալով բարեգործական աշխատանքներին, մասնավորապես՝ քաղցկեղ եւ արյան ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը. «Մտածեցինք, որ այդ երեքը կարելի է համատեղել. ե՛ւ բարի գործ անել, ե՛ւ համատեղ երգել, լավ համերգով հանդիսատեսին էլ հաճույք պատճառել»:

«Բամբիռ» խմբի անդամ Նարեկ Բարսեղյանն էլ մեր զրույցում նշում է՝ նման համերգ ունենալու հիմնական մոտիվացիան թերեւս 3 տարի առաջ համատեղ համերգային ծրագիրն էր, այն տաք հիշողությունները, որոնք ինչպես երկրպագուների մոտ են մնացել, այնպես էլ՝ իրենց՝ երկու խմբերի անդամների: «Որոշեցինք կրկնել, բայց այս անգամ համերգի կոնկրետ մեսիջ ունենալ, իսկ երկու երնեկն էլ՝ երեք սարքել»,- նկատում է Նարեկը:

Համերգը բաղկացած է լինելու երկու մասից, բեմում կկատարեն 30-ից ավելի երգ: Կհնչեն ինչպես հին, այնպես էլ՝ նոր երգեր:

Խոսելով համերգի հասույթի ու բարեգործության մասին՝ երաժիշտն ասում է՝ Հայաստանում, ցավոք սրտի, շատ բարդ է համերգներ իրականացնելը. բավականին մեծ գումարներ է ծախսվում հենց տեխնիկական մասի վրա, տարածքի եւ այլնի:

«Հայաստանում դանդաղ քայլերով է ինչ-որ բան փոփոխվում ու առաջ գնում: Բայց վերջին շրջանում առաջընթաց կա, ինչը շատ լավ է: Պարզապես տեխնիկայի խնդիր կա, որովհետեւ մինչեւ պատվիրում ենք, մինչեւ հասնում է, մի բան փչանում է, ամեն ինչ թանկ է նստում»,-նկատում է նա:

Նարեկը նաեւ նշում է՝ շատ կցանկանար, որ մեր երկրում համերգների ժամանակ առաջնային տեղը տային արտիստին. «Մեզ մոտ մի մշակույթ կա տարածված, որ համերգին կամ միջոցառմանը բոլորը վճարվում են, իսկ վերջում արտիստը կա՛մ վճարվում է, կա՛մ՝ չէ: Գուցե սովետի ժամանակներից է եկել, որ արվեստագետը պիտի սոված լինի, իսկ լավ արվեստագետը՝ առավել եւս: Շատ կուզենայի՝ մեր ազգային գիտակցության մեջ մտներ, որ համերգ գնալիս, երաժշտություն լսելիս մենք պետք է վճարենք, որպեսզի դա հասնի արտիստին, վերջինս էլ կարողանա դրանով նոր գործ անել, ալբոմ թողարկել, երգ ստեղծել....»:

Խոսելով սպասվող նորություններից՝ խմբի անդամը փոխանցում է՝ առաջիկայում նոր ալբոմ կթողարկեն, այժմ աշխատում են նաեւ այդ ուղղությամբ: «Հուլիսին ունենք համերգայի ծրագիր, նվագելու ենք «Բամբիռի» այլ ծրագիր, լրիվ էթնիկ մոտեցման մեջ»,- եզրափակում է նա ու շտապում պատրաստվել ժամեր հետո սպասվող 2,5-3 ժամ տեւողությամբ համերգին:

Տպել
3366 դիտում

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո